Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնցով կանոնակարգվելու են դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը ևս էլեկտորնային համակարգի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու հետ կապված մեխանիզմները։ Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի կատարումը վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հիմք ընունելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի օգտատեր։ 4 4 1 1066
Քննարկվել է 25.07.2024 - 10.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2023 թվականի հուլիսի 27-ի N1276-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական և արդյունագործական նպատակով օգտագործման, ինչպես նաև ձկան և խեցգետնի արդյունագործական որսի պայմանագրերի կնքման և տրամադրման գործընթացներն իրականացնել «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» համակարգի միջոցով։ 0 4 0 1099
Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1260-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ հստակեցնել, որ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) դեպքում մուտքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղ մուտքագրելու (ընդունելու) պահին, իսկ ելքի օրդերը կազմվում է կանխիկ դրամը դրամարկղից ելքագրելու պահին, հստակեցնել, որ մուտքի և (կամ) ելքի օրդերների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում են ոչ ուշ, քան մուտքի և (կամ) ելքի օրդերի կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, հստակեցնել, որ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, այդ օրվան անմիջապես հաջորդող ամսվա որևէ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալների գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում հաջորդող ամսվան վերաբերող մուտքի և (կամ) ելքի օրդերների տվյալներ չեն կարող գրանցվել, քանի դեռ դրան նախորդող ամիսը վերջնական չի ամփոփվել, հստակեցնել, որ նույն արժույթի մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է վարել մեկից ավելի էլեկտրոնային դրամարկղային գիրք, հստակեցնել, որ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդի սխալ գրանցում հայտնաբերվելու դեպքում կարող է խմբագրվել սխալ գրառում պարունակող տողը, իսկ չգրանցված մուտքի և (կամ) ելքի օրդեր հայտնաբերվելու դեպքում տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցվում է այն ամսվա մեջ, որին վերաբերում է տվյալ մուտքի և (կամ) ելքի օրդերը, հստակեցնել, որ ամսվա ընթացքում կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարը, կազմման ամսաթիվն ու գումարը սահմանված ժամկետից ուշ էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը համարվում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում, սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների վերաբերյալ վերջնական ամփոփում չկատարվելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջնական ամփոփումը կատարվում է համակարգի կողմից ինքնաշխատ՝ այդ ամսվան անմիջապես հաջորդող ամսվա վերջին օրը: 5 512 9 3493
Քննարկվել է 06.06.2024 - 21.06.2024 ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը վերաբերվում է պրոբացիայի ծառայողների ատեստավերմանը կարգը սահմանելուն: Նախագծով մանրամասն կարգավորվում է պրոբացիայի ծառայողների ատեստավորման կազմակերպումը: 5 2 0 1365
Քննարկվել է 20.05.2024 - 04.06.2024 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՉԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ ՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հարաբերությունները կարգավորելու նպատակով: Միաժամանակ, նախատեսվում է վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքերի սահմանում, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ: 1 6 0 2033
Քննարկվել է 07.05.2024 - 22.05.2024 «Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությանը, իսկ հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների մասով էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տվյալների և տրանսպորտային միջոցի մակնիշի և հաշվառման համարանիշի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները: 1 7 0 1462
Քննարկվել է 30.04.2024 - 15.05.2024 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 ծածկագրերին դասվող էլեկտրոնային սարքվածքը ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ 2 15 0 1560
Քննարկվել է 30.04.2024 - 15.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2024 թվականի հուլիսի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։ 2 12 1 1780
Քննարկվել է 10.04.2024 - 25.04.2024 ««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։ 0 6 0 1340