Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.04.2018 - 04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով, կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը: Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության և մատչելիության բարձրացում:
Մնաց {days} օր
3 11453

Քննարկվել է 18.05.2017 - 03.06.2017

ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ  մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները` համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը:
Մնաց {days} օր
0 10891

Քննարկվել է 03.05.2017 - 20.06.2017

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԵՂԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, բժշկության և դեղագործության մեջ ընդունված դեղի բաղադրատարրերի նշումների լատինական կրճատումները, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը, դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրս գրման հիմնավորման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի թիվ 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա՝ ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 736-Ա որոշման Հավելվածի 10-րդ կետի, և պայմանավորված է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 18610
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: