Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.06.2022 - 16.06.2022 ««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ օրենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 1 0 0 4082
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.03.2022 - 30.03.2022 «ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապահության համակարգում իրականացվող ներկայիս բարեփոխումներով, տվյալ դեպքում՝ ազգային, ինչպես նաև միջազգային աշխատաշուկայում բուժքույրական կրթությանը ներկայացվող պահանջներին համընթաց առողջապահության ոլորտը բակալավրի կրթությամբ և համապատասխան մասնագիտական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով հարբժշկական անձնակազմով համալրելու անհրաժեշտությամբ: 19 1 1 4996
Քննարկվել է 18.10.2021 - 02.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությհունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 117-Ն որոշումը լրացվում է միջպետական համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիների՝ ֆորս-մաժորային իրավիճակներով պայմանավորված, ուսումնառության ավարտի ժամկետի երկարաձգման և քաղաքացիների տարկետման հետ կապված իրավակարգավորման դրույթի անհրաժեշտությունից: 1 0 0 4665
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.08.2021 - 02.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգարգում փոփոխություններ կատարելու մասին 6 0 0 5108
Քննարկվել է 01.07.2021 - 17.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ hոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ի՝ 1) 3-րդ կետի 1-ին ենթակետը ուժը կորցրած ճանաչել: 2) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ի կետ հետևյալ բովանդակությամբ՝ «4.1. Էրիկ Մերուժանի Կլեջյան (ծնվ.՝ 30.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Լվովյան 3, բն. 44, Ամստերդամի Վրիժ համալսարան) տալ տարկետում մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»: 1 0 1 4775
Քննարկվել է 25.03.2021 - 10.04.2021 «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը 0 2 1 6685