Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.03.2020 - 11.04.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1293-Լ որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերի պահանջներից։ Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում գործում է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը, ինչի հիման վրա նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Այս նպատակով, համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ծրագրի հավելվածը և դրան համապատասխան սահմանել 2020 թվականի օգտագործման ենթական չափաքանակները։ 1 8 0 10851
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 06.08.2019 - 21.08.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N1018-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1018-Լ որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի պահանջից։ Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում մշակել և շրջանառության մեջ է դրվել նաև «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Այս նպատակով, համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N1018-Լ որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ծրագրում լրացնել «Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային և խեցգետնային) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որակի բնութագրերի սահմանում» միջոցառումը և դրան համապատասխան սահմանել 2019 թվականի օգտագործման ենթական չափաքանակները։ 3 5 1 6430
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 02.07.2019 - 17.07.2019 «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «__» _________ 2019 թվականի N _____Ն ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը Կառավարությունը որոշում է. Սահմանել՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի, Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների, ձևերի որոշման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի, Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը ` համաձայն N 3 հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 9 0 1 7401