Քննարկվել է 15.04.2022 - 30.04.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, համաձայն որի Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանել լիազորող նորմեր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ընդունված առողջապահության ոլորտի մի շարք իրավական ակտերի համար: 2 0 0 4002
Քննարկվել է 30.11.2020 - 15.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով, նպատակահարմար է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ այն վերածելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով և շտապ օգնության ծառայությունից: 2 1 0 6828
Քննարկվել է 01.07.2020 - 16.07.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 14 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։ 1 0 0 6321
Քննարկվել է 27.02.2020 - 14.03.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ: 4 0 2 9385
Քննարկվել է 27.11.2019 - 12.12.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ: 25 14 3 11010
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.11.2019 - 30.11.2019 ` ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առողջապահական ընկերությունների մասնավորեցման ընթացքում գործունեության հիմնական ուղղության պահպանման վերաբերյալ միակողմանի և վերացական որոշումների կայացումը բացառելու և բազմակողմանի հիմնավորված որոշումներ ընդունելու նպատակով առաջարկվում է առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը և ժամկետների սահմանման լիազորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերապահել ՀՀ կառավարությանը: Օրենքի համապատասխան հատվածից առաջարկվում է հանել «անկախ սեփականատերերի փոփոխությունից» արտահայտությունը, քանի որ հիմնական ուղղության պահպանման պահանջ դրվում է ընկերության նկատմամբ: 1 0 0 6754
Քննարկվել է 10.07.2019 - 26.07.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ վերջինիս գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։ 8 1 1 7969
Քննարկվել է 20.02.2018 - 09.03.2018 ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 134-րդ կետի 4-րդ ենթակետը: Այն նպատակ ունի հավասարակշռել առողջապահական մարդկային ներուժի հասանելիությունը` աշխարհագրական և/կամ սոցիալ-տնտեսական գործոնների առումով: Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս հստակեցնել և ամբողջականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերով համալրման հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, իրականացվելիք քաղաքականության ուղղությունները` 2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում: 5 2 3 8908