Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 30.03.2018 - 14.04.2018 «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով՝ 1. ամրագրվել են Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները, 2. նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը, 3. լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը, 4. ամրագրվել են դրույթներ Պաշտպանի՝ իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթին համահունչ, 5. սահմանվել է Պաշտպանի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ գործերով Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու լիազորությունը, 6. ապահովվել է եզրութաբանական միասնականությունը և այլն: 8 3 3 10430
Քննարկվել է 16.10.2017 - 05.11.2017 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի Սահմանադրությամբ ի թիվս այլ փոփոխությունների նախատեսվեցին նաև մի շարք նոր մարմիններ, որոնց աշխատակազմերում ծառայությունը համարվում է հանրային ծառայություն:«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է օրենքի գործողության ոլորտը, մի շարք մարմիններ արդեն իսկ նախատեսված են, սակայն օրենքի՝ 2015 թվականի Սահմանադրությանը համապատասխանեցնելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել այդ մարմինների շարքը ընդլայնել և հստակեցնել: 4 0 0 9818
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.10.2017 - 25.10.2017 ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ հանվել են Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ սահմանող դրույթները, վերանայվել է հիմնարկի հասկացությունը՝ ներառելով նոր սահմանադրական մարմինների շրջանակը, վերացվել է Օրենքի և այլ՝ «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների միջև առկա անհամապատասխանությունը, շտկվել են Օրենքում առկա եզրութաբանական անհստակությունները: 11 2 0 10568