Քննարկվել է 05.12.2022 - 21.12.2022 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է նախանշել առաջիկա տարիների համար բարեփոխման ուղղությունները, թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ քայլերը և միջոցառումները: 9 5 1 3250
Քննարկվել է 16.08.2022 - 31.08.2022 «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացում, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը: 9 6 1 5436
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1278-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ և օրենքով նախատեսվում էր սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին հատկացնել դրամական օգնություն՝ կոմունալները վճարելու նպատակով, որով և սահմանափակվում էր ՀՀ տարածքում բնակվող մյուս միայնակ կենսաթոշակառուների իրավունքը։ Իրավական ակտի՝ ուժը կորցնելով ՀՀ ԱՍՀ նախարարությունը պատրաստվում է զեղչեր տրամադրել բոլոր անապահով միայնակ կենսաթոշակառուներին։ Նախաձեռնությունը կբացառի խտրականության դրսևորումը, օժանդակություն կտրամադրվի համընդհանուր, այլ ոչ՝ բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց։ Մյուս կողմից՝ զեղչերի տրամադրումը կտնօրինվի ոչ թե դրամաշնորհային եղանակով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և համայքների կողմից, այլ կդառնա առավել հասցեական՝ ուղղված շահառուների բարեկեցությանը։ 1 1 0 3491
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ և օրենքով նախատեսվում էր սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին հատկացնել դրամական օգնություն՝ կոմունալները վճարելու նպատակով, որով և սահմանափակվում էր ՀՀ տարածքում բնակվող մյուս միայնակ կենսաթոշակառուների իրավունքը։ Իրավական ակտի՝ ուժը կորցնելով ՀՀ ԱՍՀ նախարարությունը պատրաստվում է զեղչեր տրամադրել բոլոր անապահով միայնակ կենսաթոշակառուներին։ Նախաձեռնությունը կբացառի խտրականության դրսևորումը, օժանդակություն կտրամադրվի համընդհանուր, այլ ոչ՝ բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց։ Մյուս կողմից՝ զեղչերի տրամադրումը կտնօրինվի ոչ թե դրամաշնորհային եղանակով՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և համայքների կողմից, այլ կդառնա առավել հասցեական՝ ուղղված շահառուների բարեկեցությանը։ 0 0 0 3725
Քննարկվել է 12.10.2020 - 27.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության կատարման անհրաժեշտությամբ: 2 0 1 10140
Քննարկվել է 14.08.2020 - 29.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հողային հաշվեկշռում: Նախորդ մեկ տարում համայնքների հողային ֆոնդում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ` ըստ նպատակային և գործառնական նշանակությունների, սեփականության ձևերի, օգտագործման տրամադրված, ինչպես նաև ոռոգելի հողերի կազմում: Սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները ներառվել են հողային հաշվեկշռում և արտացոլվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում: 2 1 0 6230
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.08.2019 - 21.08.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից: Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ: Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան: Կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: Օրենքի ընդունման արդյունքում պետական աջակցությամբ ձևավորված` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող ավելի քան 200 անձի (որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք են,որոնք բնակվում են «Վետերան» օթևանում) կփոխհատուցվի իրենց կողմից սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 6 0 0 6999
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.12.2018 - 19.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականին Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին: 1 0 0 7130
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.11.2018 - 04.12.2018 Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` 1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727 հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191,104,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 60,220.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 3) Թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով: 4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով: 5) Տեղեկատվական տեխնոլոգիաների 2019թ. Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման համար՝ 743.5 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: 1 2 2 7886