Քննարկվել է 06.03.2023 - 22.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում: Բայի այդ, հիմք ընդունելով Աշխարհագրական նշումների մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով: 5 2 0 2958
Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023 «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը բացառելու համար: 3 5 1 3019
Քննարկվել է 18.10.2022 - 02.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող մի շարք որոշումներում կամրագրվեն լիազորող նորմերը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում այլևս չեն լինի խնդրահարույց: 3 0 0 3075
Քննարկվել է 08.09.2022 - 24.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումը՝ հստակեցնելով օրենքով սահմանված լիազորող նորմերի առկայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման մեջ։ 4 0 0 3453
Քննարկվել է 06.09.2022 - 22.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։ Ռազմավարության իրականացմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցված սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը։ 8 3 1 3830
Քննարկվել է 22.08.2022 - 06.09.2022 «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կարող է իրականցվել համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, ինչի արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ: 1 3 0 3593
Քննարկվել է 02.08.2022 - 17.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի կրման արդյունքում առաջացած տեխնիկական թերությունները վերացնելու և համազգեստը կիրառելի դարձնելու հանգամանքով: Ըստ այդմ նախատեսվում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել՝ աշնանային կիսավերարկու, իսկ կանանց կիսաշրջազգեստի փոխարեն կտրամադրվի նաև տաբատ՝ ըստ ցանկության։ 3 0 0 3409
Քննարկվել է 30.12.2021 - 14.01.2022 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ներկրողների և տեղական արտադրողների միջև մրցակցային պայմանները, ինչպես նաև առաջարկվող դրույթի կիրարկումը կապահովի մարդու առողջությունը անորակ և վտանգավոր սննդամթերքով պայմանավորված վնասակար ազդեցության ներգործությունից: 0 1 0 6140
Քննարկվել է 28.10.2021 - 15.11.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն, N 1240-Ն, N 1207-Ն և N 1205-Ն որոշումներով սահմանված վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ պահանջների կիրառման իրավական կարգավորումը: 0 0 0 5712