Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.01.2025 - 23.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ օպցիոնի պայմանագրերի կնքման և կատարման համար:
Մնաց {days} օր
0 2704

Քննարկվել է 28.11.2024 - 13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշման մեջ օգտագործվող եզրույթները, և կարգավորումները համապատասխանեցնել են  2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքով սահմանված եզրույթներին, որոնք իրենց հերթին բխում են ԱՀԿ-ի և Վերարտադրողաբանների Եվրոպական ասոցիացիայի կողմից մշակված եզրույթների բառարանի տերմինաբանությանից, և  դրույթներին:
Մնաց {days} օր
0 2700

Քննարկվել է 28.10.2024 - 14.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջից (Օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից)։ Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։
Մնաց {days} օր
0 3290

Քննարկվել է 31.07.2024 - 15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Մնաց {days} օր
0 3076

Քննարկվել է 01.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2023թ. դրությամբ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված թվով 44 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ, որոնց համար առկա չեն համապատասխան ընթացակարգեր։ Նախագծով կարգավորվում է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը և դատական ակտերով սահմանված պահանջների կատարումը:  
Մնաց {days} օր
0 2721

Քննարկվել է 28.06.2024 - 14.07.2024

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման և տեղեկատվության տրամադրման իրավահարաբերությունները ներկայումս կարգավորմվում են «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն ՀՀ կառավարության որոշմամբ, որի Հավելված N 1-ով սահմանվում է տեղեկատվության պարբերական թարմացման պայմանագրի ձևը։ Վերջինիս 2-րդ կետի 2.1-ին ենթակետի համաձայն Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում, սակայն բացակայում է դրա իրավակարգավորման հիմքը, ինչպես նաև և 3-րդ կետի 3.1 ենթակետի համաձայն տեղեկատվության տրամադրման վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կետերը ներկայումս կարգավորվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Կոմիտեի կողմից տվյալների տրամադրման թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման միտումները, անհրաժեշտություն է առաջացել նոր իրավակարգավումների, մասնավորապես Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվությունը տրամադրվելու է նաև e-cadastre.am կայքի միջոցով:
Մնաց {days} օր
0 2897

Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարուման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Առաջարկվում է նաև կանոնակարգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն ՀՀ ընկերություններում  ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
Մնաց {days} օր
0 4419

Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
Մնաց {days} օր
0 3556

Քննարկվել է 15.03.2024 - 30.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 768-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2021 թվականի հունիսի 22-ին ընդունվել էր «Փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 598-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ  768-Ն հրամանը։ Քանի որ Փրկարար ծառայությունը այժմ հանդիսանում է Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել թիվ  768-Ն հրամանը, ինչի նպատակով էլ նախատեսվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի N 768-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանը։
Մնաց {days} օր
0 3338
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: