Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 22.10.2024 - 08.11.2024

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման պահանջով: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում որսորդությունը և ձկնորսությունը դիտարկվում է «որս» հասկացության շրջանակում և կարգավորումները այս դեպքում միևնույն հարթության մեջ են սահմանված, սակայն «որսորդություն» և «ձկնորսություն» գործընթացների իրականացման խիստ տարբեր տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այդ  կարգավորումները։ Այս նպատակով ճշգրտվել, լրամշակվել են գործող օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «որսորդություն, ձկնորսություն, սիրողական որսի կտրոն» և այլ հասկացություններ ու Նախագծում ներառվել են նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Տարանջատվել են որսի՝ «որսորդություն» և «ձկնորսություն» գործունեության ձևերը և ըստ այդմ գործող Օրենքի համապատասխան հոդվածներում սահմանվել են առանձին կարգավորումներ և սահմանափակումներ։ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, ամրագրելով որսրդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։ Նախագծով նախատեսվում է որսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցների ցանկում ներառել նաև բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին և էկոպարեկային ծառայությանը։ Համաձայն նախագծի, լիազորված մարմնի իրավասություններում նախատեսվում է որսորդական վկայականի տրամադրման, փոխանակման, կորած որսորդական վկայականի նորով փոխարինման կարգի սահմանումը։ Որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերի, դրանց չափերի հաստատումը վերապահվում է լիազոր մարմնին ինչպես նաև որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունները նախապատրաստում և ներկայացվնում են լիազոր մարմնին։ Գործող օրենքի ԳԼՈՒԽ 7-ի ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, քանի որ նախատեսված է որսորդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակում և վերոնշյալ գլխի հոդվածների դրույթները կներառվեն այդ կարգում։ Նկատի ունենալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես նաև ՎԻՎՕ-ի 15-րդ և 316-րդ հոդվածներում։
Մնաց {days} օր
0 4162

Քննարկվել է 17.07.2024 - 01.08.2024

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
Մնաց {days} օր
1 8044

Քննարկվել է 18.01.2024 - 02.02.2024

2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՈՐՍԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ) ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։ Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։ Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
Մնաց {days} օր
1 5062

Քննարկվել է 04.01.2024 - 28.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»      «Սևանա լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման  և  օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1656-Ն որոշման հավելվածը լրացնել Աղյուսակով՝ համաձայն  ինչի սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 2024 թվականի տարեկան առավելագույն չափաքանակ 257տ և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ 
Մնաց {days} օր
0 5146

Քննարկվել է 29.09.2023 - 20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N 9-Ն գործող հրամանի 19-րդ կետի համաձայն որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ներառված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված 3 կենդանատեսակ՝ հայկական մուֆլոնը, բեզոարյան այծն ու կարմիր բադը, մինչդեռ կիսաազատ պայմաններում պահման և օգտագործման ենթակա կենդանատեսակների շրջանակն առավել լայն է։ Կարմիրգրքյան տեսակների կիսաազատ պայմաններում պահման և դրանց օգտագործման ենթակա տեսակների ցանկի առանձնացման համար անհրաժեշտ է իրականացնել այդ կենդանատեսակների համալիր գնահատում և ցանկերի առանձնացում,  ինչը մինչ օրս իրականացված չէ։ Խուսափելու համար անճշտություններից, գիտականորեն հիմնավորված և գնահատված մոտեցում ցուցաբերելու պահանջից ելնելով նախաձեռնվել է սույն նախագծով իրակացվող փոփոխությունը։ Նախագծի երկրորդ կետով նախատեսված փոփոխությունը միտված է կարգավորելու իրավական ակտերի միջև տեղ գտած անհամապատասխանությունը և անճշտությունը, քանի որ  Կառավարության 2016 թվականի օգոստոսի 18 N 860-Ն որոշմամբ որսորդական տնտեսությունների ցանկ հաստատված չէ։
Մնաց {days} օր
0 4205

Քննարկվել է 24.08.2023 - 08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա չափաքանակ։ 2023 թվականի համար ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի  N 475-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300000կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր՝ 299943կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը: Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Մնաց {days} օր
0 5367

Քննարկվել է 01.08.2023 - 16.08.2023

2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
Մնաց {days} օր
0 8597

Քննարկվել է 27.02.2023 - 14.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն, ինչպես նաև պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
Մնաց {days} օր
0 5066

Քննարկվել է 29.09.2022 - 14.10.2022

«Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի N 287-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ. Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէոկոլգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ներկայացված՝ Հայաստանում սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների հաշվառման աշխատանքների ավարտական հաշվետվության հիման վրա, շրջակա միջավայի նախարարի հրամանում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 5257
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: