Քննարկվել է 20.06.2024 - 05.07.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկի որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և կամ ստեղծվել են նորերը: Այսպիսով անհրաժեշտություն է առաջացել «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում՝ ապահովելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։ 1 3 0 1149
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակի կառուցվող «Աստղային պուրակը» կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու մասին։ Մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման հարցում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում: 3 1 1 1414
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.03.2024 - 08.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքին համապատասխանեցումն է։ 1 6 0 1468
Քննարկվել է 07.03.2024 - 22.03.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում են փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովների կողմից տրվող եզրակացության ձևը: 13 3 2 1789
Քննարկվել է 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Գործող կարգի «Ձև 1»-ում բաժնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի հետ կապված հղում է արվում 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմանը, որը 2019 թվականին ուժը կորցրած է ճանաչվել և հիվանդությունների ցանկը հաստատվել է 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ: Սույն փոփոխությամբ նախատեսվում է կարգում արվող հղումը համապատասխանեցնել գործող կարգավորմանը: 1 14 0 1631
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 18.01.2024 - 06.02.2024 ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովումն է։ Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին անդամակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական ընտրություն է։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշմամբ սահմանված պահանջից, որով հաստատվել է 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը (որի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն է «Անդամակցություն ՕՉՄԿ կառույցին, Օրենսդրական չափագիտության բնագավառում նորմատիվաիրավական բազայի պարբերաբար թարմացման և օրենսդրական չափագիտության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով»)։ 6 3 0 1606
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 14.12.2023 - 31.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող գումարների ավելացմամբ կամ պակասեցմամբ: Պայմանավորված Սևան համայնքի առկա ֆինանսական իրավիճակով` կարևորվում են փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն տարեվերջին ունենալ ֆինանսական կայուն վիճակ և ճիշտ բաշխումներ: Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով: 1 0 0 1730
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 11.12.2023 - 27.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի 2բ ենթակետի, Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերն ու վճարները: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը: Ներկայացվող որոշման նախագիծը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքեներում կատարված փոփոխություններով, միաժամանակ Սևան համայնքի բոլոր բնակավայրերում սահմանվել են աղբահանության ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափեր, որը թույլ կտա համայնքի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել համակարգված, ապահովել համայնքի բյուջեի եկամուտները: 1 0 0 1616
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 05.12.2023 - 20.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը պետք է սահմանվեն համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ` համայնքի բյուջեի հաստատումից առաջ: Ծառայությունների դիմաց սահմանված վճարները համայնքի բյուջեի եկամուտների մաս են կազմում: Որոշ ծառայությունների գծով, հաշվի առնելով սոցիալական մի շարք խնդիրներ, համայնքի ավագանին սահմանում է 0 դրամ դրույքաչափ: Որոշման նախագիծը ներառում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու վճարները: Որոշման ընդունմամբ ծառայությունների մատուցման ոլորտը կկարգավորվի, աշխատանքները կլինեն համակարգված: 1 0 0 1549