Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քանի որ արժեքային առումով շինության մաս կազմող՝ հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները տարբերվում են հիմնական շինության արժեքից, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում կատարելու դրանց տարբերակված գնահատություն, իսկ ներկայումս չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը գնահատել և նույնպես ընդգրկել հարկման բազա։
1 3306

Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում: Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, համակարգի (հարթակի) միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կարող է հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից, արդյունքում աշխատողներն զերծ կմնան աշխատանքային շահագործումներից:    
4 4104

Քննարկվել է 22.12.2021 - 06.01.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն:
0 4804

Քննարկվել է 24.09.2021 - 10.10.2021

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ և ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՅԱԼ Կարգավորման  նպատակն  է 2021 թվականի  մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին»   օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն  օրենքի, ինչպես նաև  2021 թվականի սեպտեմբերի 14-ի  «Օտարերկրացիների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի  N 988-Ա որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականցնելու նպատակով,  ներդնել  էլեկտրոնային կառավարման  համակարգ՝  օտարերկրացիների աշխատանքի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ աշխատանքի թույլտվության  և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով  օտարերկրացի աշխատողներին  կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտեր: Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հաստատող տեղեկանք: Այս համակարգը թույլ կտա   մուտքագրել  աշխատանքային գործունեություն իրականացնող  օտարեկրացիների տվյալները,   հավաքագրել  հստակ վիճակագրություն,  ավելի արդյունավետ համակարգել և  վերահսկել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու  գործընթացը: Պարզեցնել  օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե գործատուների, թե օտարերացիների համար, բարձրացնել  մատուցվող ծառայությունների որակը, բարելավել  ընդհանուր համակարգը:
0 6290

Քննարկվել է 09.12.2020 - 24.12.2020

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՆՕՐԻՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արտակարգ իրավիճակում պետական տեղեկատվական բազաներից ըստ անհրաժեշտության տվյալներ տրամադրել տարբեր գերատեսչությունների:
0 7995

Քննարկվել է 19.10.2020 - 03.11.2020

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե:
0 5861

Քննարկվել է 22.05.2020 - 06.06.2020

«Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ենթադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օգտագործվող համակարգերի միասնականացում և արդյունավետության էական բարձրացում՝ հաշվի առնելով արդիական լուծումները և արագ զարգացող էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքները:
1 18694

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.11.2017 - 11.12.2017

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը. 2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը: Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը:
15 16079