Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2017 - 22.05.2017

«Բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է բնապահպանական հարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրա­վունքը հաստատող փաս­­տաթղթերի և դրանց ներկայացման կարգի սահմանմանը:
0 9001

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2017 - 22.05.2017

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները սահմանելուն:
0 10653

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2017 - 15.06.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:   Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:     Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում մասնավորապես ակնկալվում է` 1)ՀՀ հարկային օրենսգրքում ներառել գործող հարկային օրենսդրությամբ սահ­ման­ված դրոշմանիշային վճարների հետ կապված հարաբերությունները,2) սահմանել, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակ­ցու­թյան մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաս­տա­գր­ված տնտեսավարող սուբ­յեկտ­ների հարկային արտոնությունները գործում են ոչ թե մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, այլ հավաստագրի տրամադրման օրվանից՝ 5 տարի ժամկետով:
0 8221

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2017 - 20.05.2017

«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաս­­տանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտա­­հան­ման դեպ­­քում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապե­տու­թյան տարած­­քում վճար­ված ավելացված արժեքի հարկի գումար­ներն օտարերկրյա քաղա­քա­ցի­նե­րին և քաղա­քա­ցիու­թյուն չունե­­ցող անձանց փոխհատուցելու դեպքերի և կարգի սահ­ման­մա­նը:
0 9290

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2017 - 15.05.2017

«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:
1 7723