Քննարկվել է 06.08.2020 - 21.08.2020 «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգի, էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգի, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջների սահմանումն է և ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջների ու գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթների հստակեցումն է: 3 0 0 9918
Լրամշակման փուլում է Քննարկվել է 24.12.2019 - 08.01.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել ՀԴՄ-ին ներկայացվող՝ SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորության պարտադիր պահանջը՝ սահմանելով SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով միանալու հնարավորություն: Հարկ է նշել, որ ՀԴՄ-ների համար 4G տեսակի կապուղու պահանջի սահմանման դեպքում որևէ առավելություն չի ստեղծվում, հետևաբար՝ 4G-ի պարտադիր պահանջի հանումը որևէ խնդիր չի ստեղծի, ավելին՝ կնպաստի շուկայում առաջարկվող սարքերի ներդրման գործընթացի գործարկմանը: Միաժամանակ, խմբագրվել են կապուղու վերաբերյալ պահանջները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով: Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հստակ ժամկետներ՝ ՀԴՄ-ի անսարքության վերաբերյալ սպասարկման կենտրոնին տեղեկացնելու, վերջինիս կողմից անսարք ՀԴՄ-ն ստուգելու, անհրաժեշտության դեպքում սպասարկման կենտրոնի կողմից ժամանակավոր օգտագործման ՀԴՄ տրամադրելու գործընթացների իրականացման համար: Քանի որ ներկայումս ՀԴՄ-ի միջոցով զեղչի հաշվարկները իրականացվում են ոչ միայն տոկոսային, այլ նաև դրամային հաշվարկների միջոցով, ուստի նախագծով առաջարկվում է ավելացնել դրամային զեղչի տեսակը, որը հնարավորություն կընձեռի հարկ վճարողների կողմից կիրառել զեղչի առավել ճկուն տեսակներ: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ֆիսկալային հիշողության մեջ գրանցվող տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները), ինչը նպատակաուղղված է ֆիսկալային հիշողությունում պահվող տեղեկատվության քանակի մեծացմանը, որն իր հերթին կապահովի ՀԴՄ սարքի խափանման դեպքում անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք պահպանումն ու անվտանգությունը: Ստուգող պաշտոնատար անձի կողմից ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարով ֆիսկալ հաշվետվություն տպելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու գործառույթը գործնականում չի կիրառվում, ինչպես նաև ՀԴՄ-ի միջոցով ստուգման գործառույթի իրականացման համար, ոչ միայն ֆիսկալ հաշվետվության տպման, այլ նաև ստուգման հանձնարարագրի տպման համար նախատեսվում է մշակել առանձին իրավական ակտ և այդ իրավական ակտով սահմանել ՀԴՄ-ի միջոցով իրականացվող ստուգման գործընթացին առնչվող գործառույթների ընթացակարգը, ուստի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ դրույթը: 3 0 0 7398