Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023 «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից՝ նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ սահմանել կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները: 0 1 1 2133
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 04.12.2023 - 19.12.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությամբ ներկայացվող ցուցանիշների ցանկում ներառել նաև շարժական կապի 5G տեխնոլոգիան, ինչպես նաև տվյալ ցանկից հանել ամրակցված կապի մի քանի ոչ արդիական տեխնոլոգիաները, որոնց մասով տեղեկատվության առկայության դեպքում, դրանք կարող են լրացվել հաշվետվության մեջ՝ այլ տեխնոլոգիաների համար նախատեսված տողում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները հանձնաժողով չեն ներկայացվում: 0 7 0 1810
Քննարկվել է 29.09.2023 - 14.10.2023 «Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ Կարգով սահմանվում է փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից փոստային կապի ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և հավաքագրված տվյալների հիման վրա վերլուծության իրականացման ընթացակարգը: 4 0 0 2112
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.09.2023 - 11.10.2023 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները, որոնց հաշվառման համար կիրառվող և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված «rapid.soc-kariq.am» սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգը շահագործելու իրավական հիմքն այս պահին բացակայում է: Նախագծով՝ տեղեկատվական համակարգի շահագործման համապատասխան իրավական հիմքն ապահովելն է, ինչպես նաև դրա հստակ տարանջատումը սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանից։Միաժամանակ, կարգավորվում են նաև միջավայրային գործոններ գնահատող մասնագետներին՝ որպես ծառայության տարածքային կենտրոնների աշխատակից դիտարկելու և Որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացը ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու հարցերը: Միաժամանակ, նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի այս պահին Որոշմամբ սահմանված հաշվետվությունները MS Excel համակարգչային ծրագրի միջոցով կազմելու փոխարեն ստանալ Տեղեկատվական համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: 0 0 0 1859
Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածը լրացենել 6.1-րդ մասով, սահմանելով, որ յուրաքանչյուր տարի վիճակախաղերի կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև իր կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում: 1 0 0 2215
Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023 «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻծ Նախագծով առաջարկվում է Օրենքի 10-րդ հոդված 2-րդ մասում կատարել համատասխան փոփոխություն և լրացումներ, սահմանելով, որ Յուրաքանչյուր տարի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղիկամ խաղատան կազմակերպիչը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև իր կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում: 1 0 0 2210
Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023 ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում վիճակագրություն վարելու նպատակով մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշները, նախաքննության մարմինների քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը կհամապատասխանեցվեն 2021 թվականին ընդունված քրեական և քրեական դատավարության գործող օրենսգրքերին: 3 0 0 2061
Քննարկվել է 07.09.2023 - 22.09.2023 «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝1) «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և ազատ տնտեսական գոտիներում ու ազատ պահեստներում իրականացվող գործառնությունների վերաբերյալ հաշվառման վարման կարգը.2) մաքսային մարմիններին համապատասխան հաշվետվությունների ներկայացման կարգը.3) մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ազատ տնտեսական գոտիներում և ազատ պահեստներում իրականացվող գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության աճ: 1 2 0 1982
Քննարկվել է 16.08.2023 - 31.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: 3 0 0 2521