Քննարկվել է 24.06.2024 - 12.07.2024 Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին Նախատեսվում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում (աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների) ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրել կրթաթոշակ՝ որպես պետական ֆինանսական խրախուսանք: Կրթաթոշակի տրամադրման համար կսահմանվի պահանջ՝ սովորողի նեկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։ Գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո: Սամանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը: 21 2 5 2264
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Առաջարկվում է վերանայել և ընդլայնել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրթաթոշակ տրամադրել նաև ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը՝ ապահովելով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցով ոլորտի տրանսֆորմացիային և սահուն զարգացմանն աջակցություն։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: 4 0 0 2980
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024 Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: 0 0 0 1538
Քննարկվել է 07.06.2024 - 23.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։ Նույն խնդիրը կարող է առաջանալ արտերկրում այլ մասնագիտություններ և որակավորումներ ստացած քաղաքացիների դեպքում։ Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի և այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներով համալրման զարգացման հարցերը։ 33 1 0 1530
Քննարկվել է 05.06.2024 - 21.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 20-Ի N 1232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1232-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով: 2 0 0 1308
Քննարկվել է 31.05.2024 - 16.06.2024 ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով: 10 1 0 3042
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.05.2024 - 27.05.2024 Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2024 թվականի մարտի 4-ի «Ռամիկ Արտակի Մելքոնյանին ՀԱՊՀ-ից հեռացնելու մասին» թիվ 01-05/872 հրամանը: 0 1 0 1396
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.05.2024 - 25.05.2024 ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով նախատեսվում է սահմանել էկոպարեկային ծառայության ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը 0 0 0 1310
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.04.2024 - 01.05.2024 «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ տաղանդի դրսևորմանը աջակցելուն, ընդհուպ իր տաղանդի առավելագույն դրսևորմամբ հավելյալ արժեք ստեղծող, ինքնուրույն և մրցունակ անհատականությունների ու թիմերի կայացումը: Հիմնադրամը պետք է իրականացնի իրավիճակի վերլուծություն, առանձնացնի թիրախային խմբերը, յուրաքանչյուր թիրախային խմբերի համար մշակի տաղանդի հայտնաբերման գործուն մեխանիզմներ և աջակցության մեթոդաբանություն՝ թիրախում պահելով ինքնուրույն և մրցունակ անհատի կամ թիմերի ձևավորումը: Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով: 4 0 1 1807