Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.09.2025 - 15.10.2025

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում էերրորդ երկրներից ներմուծման գործունեթյունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։
Մնաց {days} օր
0 1615

Քննարկվել է 25.09.2025 - 10.10.2025

Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Սույն նախագծով առաջարկվում է նախագծում նշված ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ  արտահանումը համարել որպես լիցենզավորվող գործունեություն, սահմանելով լիցենզիայի տրամադրման համար <Պետական տուրքի մասին> օրենքով սահմանված տուրք։ 
Մնաց {days} օր
0 1509

Քննարկվել է 24.09.2025 - 10.10.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշումների նախագծերի ընդունմամբ կնվազեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վտանգման դեպքերըՈրոշումների նախագծերի ընդունմամբ կնվազեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վտանգման դեպքերը
Մնաց {days} օր
0 1945

Քննարկվել է 16.09.2025 - 01.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման   լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկատ­վությունը մաքսային մարմինների կողմից լիցենզիան տրամադրող լիազոր պետական մարմիններին կներկայացվեն վերջիններիս կողմից հարցման իրականացման դեպքում՝ ներկայումս պարբերական տրամադրման փոխարեն: Նշված փոփոխությունը հնարավորություն կընձեռի զերծ մնալ մաքսային մարմինների կողմից հավելյալ ռեսուրսի և ժամանակային ծախսերից և դրանք ուղղել մաքսային մարմնին վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
Մնաց {days} օր
0 1693

Քննարկվել է 04.09.2025 - 20.09.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ      Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում գործող անձանց և վաճառվող էլեկտրաէներգիայի ավելացմանը՝ խթանելով շուկայի զարգացումը, ինչպես նաև շուկայի մրցակցային հատված մուտքի իրավունքի, առավել դյուրին, իրացմանը։
Մնաց {days} օր
0 1959

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին Նախատեսվում է «Սնդիկի  մասին» օրենքի պահանջներին համապատասխան սահմանել սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին։
Մնաց {days} օր
0 2304

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         Նախագծով նախատեսվում է  «Սնդիկի մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝     Օրենքով սահմանված՝ սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասից հանել թվարկվող սնդիկի միացությունների անվանումները,    Օրենքով սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինել սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով՝ ԵՏՀ և ՀՀ էկոնոմիկայի նախ. առաջարկությամբ, ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար,    Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և   «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքների  պահանջներին համապատասխան,     Օրենքով արգելել՝ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։
Մնաց {days} օր
0 2014

Քննարկվել է 22.07.2025 - 07.08.2025

«ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Մնաց {days} օր
0 1825
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: