Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.03.2021 - 25.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ անտառային օրենսգրքի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքից, ինչպես նաև պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տրամադրելու ընթացակարգում փոփոխություններ անելու որոշակի անհրաժեշտությունից։ Ներկայումս պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշմամբ։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը՝ միասնական գնային քաղաքականությունն ապահովելու համար։ 2 3 0 5766
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2019 - 06.12.2019 "Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծում՝ ներառված մի շարք հասկացություններ տրվում են նոր խմբագրությամբ, ինչպես նաև լրացվում է նոր հասկացություններով, հստակեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների, ինչպես նաև անտառների կայուն կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների, անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները, միաժամանակ վերջինիս դեպքում ներկայումս լիազորություններ սահմանված չեն։ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անտառները և անտառային հողերն ունեն բազմագործառնական նշանակություն, անտառների գործառնական նշանակությունը սահմանվում է անտառկառավարման պլաններով, բազմագործառնական գոտիավորման միջոցով, տարանջատվել և հստակեցվել են անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման դրույթները: Անտառային տնտեսության վարումն իրականացնելու համար նախատեսվում են երկարաժամկետ և տարեկան գործողությունների պլանների առկայություն, ամրագրվել է ժամկետ, որի ընթացքում ծառազրկված անտառային հողերում պետք է իրականացվի անտառվերականգնման աշխատանքներ, նախապես ունենալով անտառվերականգնման նախագծեր, հստակեցվել և լրացվել են անտառօգտագործման տեսակներն անտառներում և անտառային հողերում: 3 0 2 9045
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.11.2018 - 20.11.2018 <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ։ 5 9777
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 25.09.2017 - 10.10.2017 «Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ներկայումս անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի վերահսկողական համակարգը, մարդկային ռեսուրսները և տեխնիկական հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆի առանձնահատկությունները, բավարար չեն անտառային էկոհամակարգերի պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման, անտառների ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական համակարգում առկա բացերը և ապօրինի անտառհատման դեմ պայքարի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ընդունել Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգ, որը կնախանշի գործողությունների հետագա ընթացքը։ 6 2 0 8237
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 18.05.2017 - 02.06.2017 «ՀՀ բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափանիշների մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն որոշմամբ կարգավորվում է` բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների դասակարգումը՝ ըստ տիպերի. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման չափորոշիչները. բնապահպանական բարձր արժեք ունեցող անտառների որոշման գործընթացը, կառավարման և մոնիթորինգի առանձնահատկությունները: 0 8580