Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

13.05.2026 28.05.2026
«ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 6-ի N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդիրը լուծելը։ Արդյունքում կբարելավվի Ծառայության կողմից իրականացվող գործառույթների որակը, կբարձրանա կառավարման ճկունությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև կձևավորվի առավել մրցունակ կադրային քաղաքականություն։
Մնաց {days} օր
0 490

13.05.2026 04.06.2026
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին։ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու, ինչպես նաև անօրինական առցանց հարթակների դեմ պայքարի նպատակով։ Նշված նախագիծը մշակվել է 2 կարևոր հարցերի՝ Հեռուստանման մեդիածառայությունների և անօրինական ОТТ հարթակների կարգավորման համար:
Մնաց {days} օր
0 410

13.05.2026 28.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
Մնաց {days} օր
0 312

13.05.2026 28.05.2026
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԻԲԵՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ «ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգը սահմանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի  և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը։
Մնաց {days} օր
1 330

13.05.2026 29.05.2026
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է  պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի պետական քաղաքականության  առաջնահերթություններից է խնամքի ծառայությունների փոխակերպման, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման և անկախ կյանքի ապահովման գործընթացին առնչվող գործողությունները և միջոցառումները: Այս համատեքստում իրականացվում է  ապաինստիտուցիոնալացման խթանմանն ուղղված ծառայությունների համակարգի մոդելավորում,  կսահմանվեն ապաինստիտուցիոնալացման սկզբունքները և դրան միտված քաղաքականության ուղղությունները։ Ներկայումս մշակման փուլում է ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է ընդլայնվեն և զարգանան համայնքահեն ծառայությունները։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել ստանալու անհրաժեշտ խնամք և սոցիալ վերականգնողական ծառայություններ, մասնավորապես՝ տնային խնամքի, լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժի և հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժի ծառայությունները պետական հավաստագրի միջոցով իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների  որակի բարելավմանը, հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ապրելու իր տանը և իր համայնքում։  
Մնաց {days} օր
0 318

13.05.2026 29.05.2026
«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը և դրանց պետական հաշվառումը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
Մնաց {days} օր
0 481

13.05.2026 28.05.2026
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելու թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունների հաշվառմամբ  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը։ Նշված դասակարգումը նախատեսվում է կիրառել որպես իրավապահ մարմինների գործունեության ուղենիշային հիմք՝ ապահովելով, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումները կրեն ոչ միայն արձագանքող (ռեակտիվ), այլև՝ կանխարգելիչ և պրոակտիվ բնույթ՝ հիմնված ռիսկերի, սպառնալիքների և հանցավորության զարգացման միտումների վերլուծության վրա։
Մնաց {days} օր
0 274

13.05.2026 29.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 261
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: