Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.03.2026 - 21.03.2026

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվեն փորձնակների ներգրավման կարգավորումները՝ ապահովելով սոցիալական արդարություն, պետական կառավարման համակարգի կադրային վերարտադրություն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավում և պահպանում, ինչպես նաև հանրային ծառայության ստաժի հաշվարկման շրջանակում նաև այդ ժամանակահատվածներ ներառելու հարցը:
Մնաց {days} օր
0 497

Քննարկվել է 06.03.2026 - 21.03.2026

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է ազգային ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմ, սակայն տվյալ մեխանիզմը բարեփոխման ենթակա է: Բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները, ինչը չի բխում ոլորտի շահառուների շահերից, ինչպես նաև արդի ֆիլմարտադրության պահանջներից: Համակարգը բարեփոխման կարիք ունի, ինչը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը:
Մնաց {days} օր
2 823

Քննարկվել է 06.03.2026 - 22.03.2026

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N 661-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կնքված գնման պայմանագրով այդ նպատակով նախատեսված գումարների չափի և սույն գործընթացի շրջանակներում հատուցման ենթակա զոհված (մահացած) զինծառայողների տվյալների վերաբերյալ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունից ստացված տեղեկատվության հիմքով նախատեսվում է ապահովել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների կողմից տապանաքարերի պատրաստումը և տեղադրումն իրենց միջոցներով իրականացված լինելու պայմաններում այդ ընտանիքներին հատուցում տրամադրելու գործընթացը:
Մնաց {days} օր
0 568

Քննարկվել է 05.03.2026 - 20.03.2026

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Օրենքի մի շարք հիմնական հասկացություններ (օրինակ՝ «կինոթատրոն», «ֆիլմ», «ֆիլմի ցուցադրում», «ֆիլմարտադրող», և այլն) իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության կիրառվող հասկացություններին։ Նման սահմանումների առկայությունը խոչընդոտում է օրենքի հստակ ընկալմանը և կիրառելիությունը։ Հետևաբար, դրանց հստակեցումը և բովանդակային վերաիմաստավորումը պայմանավորված է գործնական անհրաժեշտությամբ։ Նախագծով վերանայվել է «ազգային ֆիլմ» հասկացությունը՝ այն առավել հստակեցնելու նպատակով։ Նախկին ձևակերպումը չէր ապահովում ազգային ֆիլմերի սահմանման բովանդակային ճշգրտություն։ Առաջարկվում է մի շարք հոդվածների գործողությունը դադարեցնել, քանի որ դրանք կրկնվում են կամ հակասում են օրենսդրության այլ նորմերին:
Մնաց {days} օր
11 652

Քննարկվել է 05.03.2026 - 21.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագի Նախագծի ընդունումը պայմանավորված է`  Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման  կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների, մասնավորապես, տարընթերցման տեղիք տվող որոշ հարցերի լուծման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 434

Քննարկվել է 05.03.2026 - 21.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բուսասանիտարական հավաստագիրը տրամադրել էլեկտրոնային եղանակով Տեղեկատվական համակարգի բաղադրիչ հանդիսացող «Արմֆիտոս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով, ինչի արդյունքում կվերացվի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման կամ վերաարտահանման հավաստագրերի իսկության ճշգրտման հետ կապված անհարկի խոչընդոտները: Միևնույն ժամանակ, Որոշման N 4 և N 5 հավելվածները խմբագրելու արդյունքում հնարավոր կլինի ապրանքների արտահանման կամ վերաարտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով հավաստագրերը տրամադրել սահմանված ձևին համապատասխան՝ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելով արտահանման բուսասանիտարական հավաստագրի և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի հավելվածներում՝  անկախ ապրանքների քանակից:  
Մնաց {days} օր
0 466

Քննարկվել է 04.03.2026 - 19.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող  եկամուտների և կատարվող ծախսերի ճշգրիտ  և իրատեսական պլանավորում։
Մնաց {days} օր
0 413

Քննարկվել է 04.03.2026 - 19.03.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները։ Միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում արգելքի տրամաբանությանը։ Միաժամանակ առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման շրջանակի ճշգրտում՝ այն ապրանքների ընդգրկմամբ, որոնք հանդիսանում են գունավոր մետաղների վերամշակման արտադրական շղթայի միջանկյալ, սակայն առանցքային բաղադրիչներ և որոնց տեղական վերամշակումը նպաստում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացմանը։
Մնաց {days} օր
0 493

Քննարկվել է 04.03.2026 - 22.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 904-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Մնաց {days} օր
0 581
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: