Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30֊Ի N 550֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30֊ի թիվ 550֊Ն որոշման Հավելվածում նշված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնների համապատասխանությունը, որի արդյունքում կապահովվի «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 17֊րդ հոդվածի 3֊րդ մասի պահանջի իրացումը և Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրանք համալրել նաև օրենքում նշված մարմիններում և պաշտոններում աշխատող կամ նախկինում ծառայած կամ աշխատած սուբյեկտային կազմի շրջանակից, որոնք բավարարում են Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները։
Մնաց {days} օր
0 2684

Քննարկվել է 31.10.2024 - 16.11.2024

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր  Նախագծով առաջարկվում է  փոփոխել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքների  անցումայի դրույթներով սահմանված բարեվարքության ուսումնասիրությունների իրականացման ժամկետները։ Մասնավորապես․ այն դատավորներն, որոնք մինչև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-159-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են  2025 թվականին։ այն դատախազները, որոնք մինչև «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-163-Ն ուժի մեջ մտնելը  դատախազի պաշտոնում նշանակվելիս բարեվարքության ուսումնասիրություն չեն անցել, բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու են  2025 թվականին։ 2024 թվականին բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 14 տոկոսը։
Մնաց {days} օր
0 2427

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածում նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցերով, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրավունքի խախտման փաստը: Նախագծով լրացուցիչ երաշխիք է նախատեսվում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման համար՝ հնարավորություն տալով հայց ներկայացնել՝ առանց հայց ներկայացնելու պահին վճարում կատարելու կաշկանդվածության:
Մնաց {days} օր
2 2746

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքի փոփոխությունների (այսուհետ, Օրենք) հետևանքով անհրաժետություն է առաջացել  2022 թվականի մայիսի 19-ի N 697-Ն  որոշումը համապատասխանեցնել Օրենքով սահմանված լիազորող նորմ հանդիսացող հոդվածին և, միաժամանակ նաև ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման դրույթներին, քանի որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 933-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ և, արդյունքում, N 2 հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Մնաց {days} օր
0 2865

Քննարկվել է 30.10.2024 - 15.11.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ
Մնաց {days} օր
0 2627

Քննարկվել է 30.10.2024 - 15.11.2024

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 12.10.2023թ.-ի N 1763-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետի երկարացում ևս 3 ամսով՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համար և տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին, որի շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝ 1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ. 2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:    
Մնաց {days} օր
10 3562

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպիչների  համար սահմանել կարգավորումներ՝ հստակեցնելով բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարգավիճակը՝ ապահովելով վերջիններիս անկախությունը և անկողմնակալությունը: Միաժամանակ, Նախագծերով առաջարկվում է, որ Բարեվարքության հարցերով կազմակերպիչները մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պարբերաբար վերապատրաստում անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմված բարեվարքության հարցերով կազմակերպիչների տարեկան վերապատրաստումների ծրագրի հիման վրա, որը պետք է հաստատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ: Բարեվարքության հարցերով կազմակերպչների համար վերապատրաստումները պետք է իրականացվեն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ: Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնի ներառումը ղեկավար պաշտոնների ենթախմբում՝ ի դեմս տվյալ մարմնի Գլխավոր քարտուղարի տեղակալի կամ անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի՝ հաշվի առնելով, որ գործառույթները լիարժեք կատարելու համար բարեվարքության հարցերով կազմակերպիչը պետք է ծանոթ լինի ամբողջ անձնակազմին, իսկ բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթների կատարման և իրականացման մասով՝ հաշվետու լինի միայն գլխավոր քարտուղարին և մարմնի ղեկավարին: Նախագծերով նախատեսվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրի բարեվարքության հարցերով կազմակերպչին իր գործունեության ընթացքում:
Մնաց {days} օր
3 2183

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
19 4687

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատել մի շարք շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկն ու դրանց ընդհանուր բնութագրերը՝ պետական և համայնքային պատվիրատուների համար  նախագծային փաստաթղթերի ձեռքբերումը մատչելի դարձնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 2207
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: