Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 01.11.2024 - 17.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ և լրացումներ:
Մնաց {days} օր
0 2355

Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ        Հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Արաբական  Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած ՀՄՄ-ի Ռադիոկապի համաշխարհային համաժողովում Ռադիոկանոնակարգրում կատարված համապատասխան փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ:        Միաժամանակ,ՀՀ տարածքում արբանյակային կապի գլոբալ համակարգերի (օրինակ՝ «Սթարլինկ» և այլն) կիրառմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում բաժանորդային շարժական և ֆիքսված կայանների շահագործման համար պահանջվող՝ 10,7-12,7 ԳՀց և 14,0-14,5 ԳՀց հաճախականությունների շերտերը ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 18-ի թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 1-ին ենթակետով սահմանված Կառավարական նշանակության ՌԷՄ-երի օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից 12.53-12.54 ԳՀց և 14.03-14.05 ԳՀց հաճախականությունների շերտերի տեղափոխել ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի՝ 3-րդ ենթակետով սահմանված համատեղ օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկ:
Մնաց {days} օր
0 2130

Քննարկվել է 31.10.2024 - 16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝  օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև օրենքով սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։
Մնաց {days} օր
0 2139

Քննարկվել է 31.10.2024 - 17.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
Մնաց {days} օր
0 2783

Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերում և նախատեսել քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության ընթացքում հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու ընթացակարգ: Նախագծերի փաթեթի համաձայն՝ հատուկ դիրքորոշումը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, ոչ առևտրային կազմակերպությունները հատուկ դիրքորոշում կարող են ներկայացնել իրենց միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ, իսկ քաղաքացիական և վարչական դատավարություններում՝ գործին մասնակցող անձի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ դիրքորոշում կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ՝ դատավարության ցանկացած փուլում: Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը գործի ելքով իրավական շահագրգռվածություն ունեցող անձն է, որը դատարանին ներկայացնում է տեղեկատվություն իրավունքի կամ գործի հետ առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը սահմանափակված է գործի փաստերով և չի կարող վկայակոչել նոր փաստեր: Նախագծերի փաթեթով՝ ըստ դատավարական օրենսգրքերի, սահմանվել են, թե որ գործերի քննության շրջանակներում կարող է ներկայացվել հատուկ դիրքորոշում: Նախատեսվել են նաև որոշ պահանջներ, որոնց բավարարելու դեպքում ոչ առևտրային կազմակերպությունը կարող է համարվել շահագրգիռ, մասնավորապես, վերջինս շահագրգիռ է, եթե քննվող գործն առնչվելու է վերջինիս կանոնադրական խնդիրներին և նպատակներին կամ գործի լուծումը կարող է նպաստել տվյալ կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը և  հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելուն նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել այդ ոլորտում: Հատկանշական է նաև, որ որպես երաշխիք՝ սահմանվել է, որ վերը նշված անձինք հնարավորություն չեն ունենալու հատուկ դիրքորոշում ներկայացնել, եթե ունեն նյութաիրավական կամ դատավարական շահագրգռվածություն գործի ելքով, այդ թվում՝ եթե վերջինս կամ վերջինիս հետ անձնական, ազգակցական, աշխատանքային կամ այլ հարաբերություններով կապված անձն ունի անձնական, նյութական կամ այլ շահագրգռվածություն գործի ելքով կամ հանդես է գալիս որպես դատավարության մասնակից (քրեական դատավարությունում՝ վարույթի մասնակից, վարչական դատավարությունում՝ նաև դատավարությանը մասնակցող այլ անձ): Հարկ է ընդգծել նաև, որ ներկայացված հատուկ դիրքորոշումը դատարանի համար պարտադիր նշանակություն չի ունենալու և կրելու է խորհրդատվական բնույթ:
Մնաց {days} օր
2 2436

Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել Միասնական սոցիալական ծառայության կողմից մայրության նպաստի նշանակումը և վճարումը էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա։  
Մնաց {days} օր
0 3116

Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ատելության խոսքի արգելքի վերաբերյալ կարգավորում նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում:  Մասնավորապես, առաջարկվում է սահմանել վարչական իրավախախտման առանձին տեսակ՝ խտրականություն կամ ատելություն հարուցող խոսքի համար, որի կիրառության համար սահմանված կլինի ոչ այնպիսի բարձր շեմ, ինչպես քրեական հանցագործության համար:
Մնաց {days} օր
0 3540

Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9֊Ի N 911֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9֊ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15֊ի N 1796֊Ն ու N 1797֊Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման համապատասխանեցումը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին և Արտաքին հետախուզության ծառայության պաշտոններն ու կոչումները կհամապատասխանեցվեն այլ պետական մարմինների պաշտոններին և կոչումներին։
Մնաց {days} օր
0 2734
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: