Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.11.2024 - 29.11.2024

«2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:
Մնաց {days} օր
0 2761

Քննարկվել է 14.11.2024 - 29.11.2024

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:
Մնաց {days} օր
0 2940

Քննարկվել է 13.11.2024 - 04.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 13-րդ հոդվածի փոփոխություններով՝ կապված միջպետական և հանչապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրի միջով անցնող հատվածների հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, հաշվի առնելով 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի 1-ին հավելվածի 18-րդ կետով նախատեսված գոտիներում կառուցապատված ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ընդունող հանձնաժողովի կազմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), ՀՀ ներքին գործերի նախարարության, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատումների դեպքերում՝ նաև  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու անհրաժեշտությունը առաջարկվում է փոփոխություն կատարել նաև կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 147-րդ կետում։
Մնաց {days} օր
0 2530

Քննարկվել է 13.11.2024 - 29.11.2024

Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման հետ կապված առաջ եկած բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և դրանց արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումը և տեղափոխման ժամանակահատվածի մեծացումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն Նախագիծը։  Առաջարկվող Նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում: Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը ինչպես կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։
Մնաց {days} օր
3 3736

Քննարկվել է 13.11.2024 - 29.11.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պահանջ սահմանել արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի (օրինակ, ՍփեյսԻքս/Սթարլինկ և այլն) համար, ինչպես նաև ամրագրել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ամրակցված, շարժական, արբանյակային կապի երկրային բաժանորդային կայանները (տերմինալները) ՀՀ տարածքում կարող են օգտագործվել միայն այն պարագայում, եթե տվյալ բաժանորդային կայանների (տերմինալների) միջոցով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձն ունի հանձնաժողովի կողմից տրամադրված՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։
Մնաց {days} օր
0 2371

Քննարկվել է 13.11.2024 - 28.11.2024

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգի ընդունում, գոյություն ունեցող շենքերի տեխնիկական վիճակի հետազննման պատշաճ ապահովում:
Մնաց {days} օր
3 2679

Քննարկվել է 13.11.2024 - 30.11.2024

«Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու գործընթացները:
Մնաց {days} օր
0 1859

Քննարկվել է 12.11.2024 - 29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է 2026 թվականից ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վարձատրությունը կկազմակերպել գործավճարի սկզբունքով։
Մնաց {days} օր
0 2243

Քննարկվել է 12.11.2024 - 28.11.2024

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման արդյունքում Կառավարությունը լիազորված կլինի  հաստատել՝ կենդանիների կարանտինացման կարգը, կենդանիների կարանտինացման գործունեության լիցենզավորման կարգը, ինչպես նաև սահմանել՝ տեսաձայնագրման կարգը և տեսաձայնագրմանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ, կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխվող կենդանիների կարանտինացման ժամկետներն ու կարանտինացման գործունեության լիցենզավորման հայտը մերժելու հիմքերը:
Մնաց {days} օր
0 2414
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: