Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.11.2024 - 16.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության 2021թ 15 հուլիսի 1169-Ն որոշմամբ ՆՈՒՀ երում՝ զինծառայողների, մարտական գործողությունների մասնակցած անձանց երեխաների ծախսերի փոխհատուցման 9024.5 հազ. դրամ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թ.մարտի 2-ի թիվ 269 որոշմամբ «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» և «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ներում աշխատող ատեստավորված մանկավարժներին լրավճարի տրամադրման համար հատկացված 2347,1 հազ. դրամ գումարների՝ բյուջեի եկամտային և ծախսային մասերում ներառմամբ։
Մնաց {days} օր
0 2078

Քննարկվել է 29.11.2024 - 15.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն պետական կենսաթոշակների նշանակման և դադարեցման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում 2024թ. հոկտեմբերի 31-ի համապատասխանաբար ՀO-371-Ն և ՀO-372-Ն oրենքներով սահմանված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 2111

Քննարկվել է 28.11.2024 - 13.12.2024

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2026 թվականի ձմեռային զորակոչը մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տալու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 1975

Քննարկվել է 28.11.2024 - 13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության, դրա տրամադրման, վերանայման  հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի պատշաճ իրականացմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ 
Մնաց {days} օր
0 2894

Քննարկվել է 28.11.2024 - 13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից, որի հետևանքով անհրաժետություն է առաջացել համապատասխանեցնել 2017 թվականի փետրվարի 23-ի թիվ 180-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները Օրենքի փոփոխություններին:
Մնաց {days} օր
0 2725

Քննարկվել է 28.11.2024 - 13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշման մեջ օգտագործվող եզրույթները, և կարգավորումները համապատասխանեցնել են  2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ Օրենքով սահմանված եզրույթներին, որոնք իրենց հերթին բխում են ԱՀԿ-ի և Վերարտադրողաբանների Եվրոպական ասոցիացիայի կողմից մշակված եզրույթների բառարանի տերմինաբանությանից, և  դրույթներին:
Մնաց {days} օր
0 2747

Քննարկվել է 27.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ելնելով այն հանգամանքից, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում սահմանվում է, որ խնամքի տրամադրման չափորոշիչները հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է պահպանել 2024 թվականի տարեկան ֆինանսական չափաքանակները, սույն նախագիծը նպատակ ունի ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման՝ սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և սպասքի վերաբերող մասերը, և հետագայում, գործող օրենսդրության համաձայն, չափորոշիչների վերաբերյալ նախարարի հրամանի նախագիծը շրջանառել և հաստատել արդեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Դրան զուգահեռ, նախագծում առկա են որոշ բովանդակային և խմբագրական բնույթի փոփոխություններ։ Բովանդակային փոփոխություններից է տրամադրվող խնամքի ձևերի ամրագրումը, քանի որ նոր օրենքում դրանք արդեն ամրագրված չեն, ինչպես նաև աջակցության քարտի հեռացումը, քանի որ դրա լիազորությունը նոր օրենքում չկա՝ ելնելով աջակցության քարտի ոչ նպատակահարմարությունից։
Մնաց {days} օր
0 2361

Քննարկվել է 27.11.2024 - 12.12.2024

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով առաջարկվում է որպես էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք սահմանել դրամական օգնությունը ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողի պարտադիր պետական ապահովագրության փոխարեն, ինչպես նաև հանել այն կարգավորումը, որ ծառայողները իրենց վերապահված լիազորությունները իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Մնաց {days} օր
0 2701
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: