Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.02.2019 - 13.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկում է կատարել ներքին վերաբաշխում վարկային ծրագրերի միջև
1 7362

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.02.2019 - 07.03.2019

Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ներկայումս նախարարության կողմից  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող  երեք ծրագրեր՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>>:  Որոշման նախագծի ընդունումը բխում է նախ և առաջ 2018թ. հունիսի 1-ի  թիվ 581-Ա  Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունների ապահովման կարևորությունից  և <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջներից, այն որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրա­վա­բանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ: Մինչև 2019թ նշված ծրագրերն իրականացվել են ոլորտում առաջատար համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից: Ներկայումս, նկատի ունենալով վերջիններիս բացառիկության հանգամանքը, նպատակահարմար է 2019թ ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը>>:  
0 7677

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.02.2019 - 06.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և վերաբաշխում ՀՀ 2019թ պետական բյուջեում՝  լ 901,028.2 հազար դրամի չափով՝ ՀՀ կառավարությունից /ԲԳԿ/ ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը /ԲՍԿ/
0 6993

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.02.2019 - 20.02.2019

«Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի փետրվարի 5-ից մինչև փետրվարի 20-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի փետրվարի 19-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am)  կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
0 10138

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.01.2019 - 09.02.2019

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում վերակառուցվող Մ 1 Երևան –Գյումրի – Վրաստանի սահման  միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ- Թալին կմ29+600–կմ71+500 ճանապարհահատվածի կմ51+000-կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանումն ապահովելու անհրաժեշտությամբ: Հիշյալ ճանապարհահատվածի ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների  իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացնել 16.016.000 ՀՀ դրամ:
6 8093

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.11.2018 - 12.12.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս՝ հաշվարկված վարձակալական վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար հիմնադրամների տնօրինությանը թողնելու, հասարակական և այլ կազմակերպություններին, որպես պետության կողմից ցուցաբերվող աջակցություն, իսկ ընկերություններին` կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից առանց սահմանափակման հատկացնել գումար` այդ գումարներն արտահայտելով  Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, իսկ եկամուտներում՝ որպես այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում:
0 7409

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 20.11.2018 - 07.12.2018

<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> Վարկային ծրագրերով իրականացվելու է միջծրագրային վերաբաշխում
1 7327

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.11.2018 - 04.12.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հան­րապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` 1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727  հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191,104,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման  նպատակով հատկացնել 60,220.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 3) Թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0  հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով: 4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով: 5) Տեղեկատվական տեխնոլոգիաների 2019թ. Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման համար՝  743.5 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
2 7886

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.11.2018 - 29.11.2018

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը                  15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
25 11037