Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում միասնական/համանման քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 3616

Քննարկվել է 18.12.2024 - 02.01.2025

ՀՀՇՆ «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը տարածվում են քաղաքաշինական գործունեության հետևյալ տեսակների վրա՝ նախագծում, շինարարություն, վերակառուցում, հիմնանորոգում, օբյեկտների քանդում (շինարարության կազմակերպման մասով):Սույն նորմերի պահանջները տարածվում են քաղաքացիական և արդյունաբերական նշանակության օբյեկտների վերաբերյալ նախագծերի իրականացման աշխատանքների վրա, ինչպես նաև ուղղված են գոյություն ունեցող օբյեկտների (կամ կառուցապատման)  պայմաններում արդյունաբերական տարածքների վերապրոֆիլավորմանը։Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար սահմանվում են հատուկ պահանջներ, որոնք կապված են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման հետ։
Մնաց {days} օր
0 2335

Քննարկվել է 18.12.2024 - 08.01.2025

ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ տնտեսավարողներին հնարավորություն կտրվի ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գործընթացն առավել արդյունավետ և գրագետ իրականացնել։ ՎՎՀԿԿ համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք նախապատրաստական քայլեր, որոնց ոչ պատշաճ կամ թերի կատարումը կարող է հանգեցնել ՎՎՀԿԿ համակարգի անարդյունավետ ներդրմանը և կառավարման դժվարություններին, մինչդեռ ՎՎՀԿԿ համակարգի արդյունավետության հիմքը հանդիսանում է ՎՎՀԿԿ ծրագրի գրագետ մշակումը, համակարգի կիրառման հետևողական հսկողությունը և շեղումների դեպքում՝ ճիշտ միջոցառումների իրականացումը: Նախագծի ընդունումը կնպաստի ձեռնարկություններում անվտանգ սննդամթերքի թողարկմանը, վտանգների կանխարգելմանը, ռիսկերի գնահամանն ու կառավարմանը, տեղական արտադրության անվտանգության նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից ՄՄ, Եվրամիության և այլ երկրներ սննդամթերքի արտահանմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը:
Մնաց {days} օր
0 4107

Քննարկվել է 17.12.2024 - 03.01.2025

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումները: «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ  կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  տրված տարկետումները:
Մնաց {days} օր
3 2209

Քննարկվել է 17.12.2024 - 01.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N392-Ն որոշման մեջ համապատասխան դրույթներում «հաշմանդամների» բառը փոխարինվում է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
Մնաց {days} օր
0 2210

Քննարկվել է 17.12.2024 - 01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» Ձև N2-տա (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ներկայացման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ «շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով։
Մնաց {days} օր
0 2501
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: