Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.05.2025 - 22.05.2025

«Խաղային արտադրանքի հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից, որպես խաղային գործունեությունը և օպերատորի գործունեությունը վերահսկող մարմին, խաղային արտադրանքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, այսինքն` կապահովվի Օրենքի կիրարկումը:
Մնաց {days} օր
0 2247

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Կիբեռանվտանգության մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ապահով և հուսալի գործունեության անհրաժեշտությունից: Այն կօգնի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկությունների արդյունավետ կառավարմանը, բաց տվյալների քաղաքականության, տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքի ներդրմանը, պետական տեղեկատվական համակարգի, դրանում թվային տեխնոլոգիաների ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմների՝ թվայնացման ստանդարտների, անվտանգության չափանիշների մշակմանը և ներդրմանը, տվյալների միասնական օգտագործման գործուն համակարգի (փոխգործելիություն),  ներդրման և այլ հարցերում, միաժամանակ հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, ՀՀ կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները: «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ստեղծել տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված մարմին՝ ինքնավար մարմնի կարգավիճակով, որի իրավասության տիրույթում է լինելու Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը, մասնակցությունը ​​տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը, ինչպես նաև վերը նշված  օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի կիրառման ապահովումը, օրենքների պահանջների խախտումների կանխարգելումը:
Մնաց {days} օր
28 22977

Քննարկվել է 06.05.2025 - 27.05.2025

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն կարգավորման է ենթարկվում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց որակավորման վկայակնների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 2284

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշմամբ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթներին։ Մասնավորապես՝ որոշման մեջ կիրառվող «ապրանքային դիրք» հասկացությունն առաջարկվում է փոխարինել «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» հասկացությամբ։
Մնաց {days} օր
0 2122

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել իրավական ակտերում անհամապատասխանությունները։
Մնաց {days} օր
0 2258

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև  քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պարտավորությունների մասով իրազեկվածության  հիմքերի ստեղծման, վարչական, ինժեներատեխնիկական և բանվորական անձնակազմի աշխատողների պատասխանատվության բարձրացման  անհրաժեշտությամբ
Մնաց {days} օր
0 2229

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ըստ տեսակների սահմանել ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը:
Մնաց {days} օր
0 2322

Քննարկվել է 06.05.2025 - 21.05.2025

«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Նախագծով առաջարկվում է սահմանել՝ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառման կանոնները և պահպանման ժամկետները, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 2322

Քննարկվել է 06.05.2025 - 22.05.2025

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
Մնաց {days} օր
0 2365
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: