Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 14.01.2025 - 04.02.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգի իրավական դաշտը  ներկայումս կարգավորված չէ: Նախագծով կկարգավորվի պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանումը, լիազոր մարմնի կողմից հսկողություն կիրականացվի վերամշակման նպատակով մշակութային արժեքի արտահանման և վերամշակված առարկայի վերադարձի նկատմամբ:  
Մնաց {days} օր
0 1959

Քննարկվել է 14.01.2025 - 29.01.2025

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը:
Մնաց {days} օր
5 2820

Քննարկվել է 13.01.2025 - 29.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել օրենսդրական  փոփոխության  կիրառությունը՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով։    
Մնաց {days} օր
1 2141

Քննարկվել է 13.01.2025 - 28.01.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառումը և բնակավայրերի ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառման (այսուհետ` միջոցառում) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով նախագծով սահմանված բնակավայրերում գյուղատնտեսական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 3772

Քննարկվել է 13.01.2025 - 28.01.2025

««Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ 2024 թվականի մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած՝ տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի Վ/40-2024 արձանագրության օրակարգի 1-ին հարցի 6.1.2 կետով սահմանված՝ «...հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքներ իրականացնել բոլոր դպրոցների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործելու ուղղությամբ:», ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2)-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «դպրոցների համապատասխան բովանդակային կառավարումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ տնտեսական մասը մարզպետարաններին հանձնելու ուղղությամբ» հանձնարարականների կատարման պահանջից: Օրենսդրական նախագծերով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են մեր երկրում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմնի վերանայման, կառավարման և գործունեության հիմնական ուղղություններով իրավակարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ:  Հանրակրթության ոլորտում ներկայում նոր ծրագրերով տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են կրթության բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, սովորողների առաջադիմության մշտադիտարկման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դպրոցների կառավարման մոդելի փոփոխության, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման և այլ ուղղություններով, որոնք միտված են կրթության արդյունավետության բարձրացմանն ու կրթության կազմակերպման համար պայմանների բարելավմանը, ուստի վերոնշյալ գործընթացների որակյալ կառավարումն իրականացնելու և որակական փոփոխություններ ունենալու տեսանկյունից է բխում հանրարկրթական դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍՆ-ին, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարանների աշխատակազմերին հանձնելու անհրաժեշտությունը:   Փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրակրթության մասին» օրենքում որոշ ձևակերպումների, հղումների և կարգավորումների խմբագրման անհրաժեշտությունից՝  իրավակիրառ պրակտիկայում միանշանակ մեկնաբանելու նպատակով: Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը ոչ թե մեխանիկական, այլ բազմաշերտ և հսկայածավալ աշխատանք է ենթադրում,   իրականացվել են նախապատրաստական և վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝ գործող համակարգի պայմաններում գործառույթների ցանկ և պատասխանատուների գույքագրում. թվայնացված գործառույթների գույքագրում և և թվայնացման ենթակա գործառույթների ժամանակային պլանավորում. կենտրոնացված կառավարման անցնելու դեպքում՝ աշխատանքային ծավալների վերլուծություն և բաշխում:       Դպրոցների ենթակայութման փոփոխությունը բնականաբար, ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը: Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ  դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացումն ապահովելու համար։ Նախատեսվող աշխատանքների ծավալի նվազեցմանն էապես օգնելու է թվայնացման գործընթացների ընդլայնումը,  որոնց ուղղություններն արդեն իսկ քարտեզագրվել են, և շուրջ մեկ տասնյակ գործառույթների թվայնացում նախատեսվում է ավարտել 2025 թվականի ավարտին:  ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող գործընթացների արդյունքում դպրոցի մակարդակում հաստատության տնօրենը, մանկավարժական և վարչական անձնակազմը պատասխանատու են դպրոցների ամենօրյա կառավարման, կրթական ծրագրի արդյունավետ իրականացման համար: Այն ներառում է նաև անձնակազմի, սովորողների և ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև քաղաքականության և կանոնակարգերի ուսումնական գործընթացին համապատասխանության և կրթական ծրագրերի իրականացման ապահովումը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կիրառումը հիմք կհանդիսանա կրթության մատչելիության և որակի ապահովման համար։ Պլանավորված որակյալ դասերի, սովորողներին տրված ճիշտ հրահանգների, վերջինների ուսումնառության արդյունքների գնահատումը, սովորողների կրթական կարիքների բավարարման նպատակով համայնքի և ծնողների հետ համագործակցությունը,  կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող սովորողների կրթության ճիշտ կազմակերպումը կարևոր նախադրյալ կդառնան սովորողների մոտ կարողունակությունների ձևավորման,  կրթության ռազմավարական նպատակների իրականացման համար:                    Թեև թվայնացման գործըթնացը կնպաստի աշխատանքների ծավալի կրճատմանը, այնուամենայնիվ աշխատանքների ծավալի շուրջ 10 անգամ ավելացումը ենթադրում է նաև   լրացուցիչ հաստիքների ավելացում՝ ԿԳՄՍ նախարարության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային  ստորաբաժանումներում, մասնավորապես, հանրակրթության, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինասնաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություններում, ինչպես նաև կազմակերպատնտեսական և աջակցող այլ վարչություններում: ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների կենտրոնացված կառավարումը մեկ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսում է գործառույթների միասնական և համալիր փոխազդեցություն պետական, տարածքային և տեղական մակարդակներում՝ ուղղված որակյալ կրթություն ապահովելուն և սովորողների կրթական կարիքները բավարարելուն, ինչն էլ կարևոր խթան կհանդիսանա մարդկային կապիտալի զարգացման առումով:       ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ուսումնական հաստատությունների գործունեության, կրթական տարբեր աստիճաններում ներդրված ծրագրերի, մշակված քաղաքականության իրականացման ուղղությամբ կցուցաբերի միասնական մոտեցում, որը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի, մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ:
Մնաց {days} օր
10 3000

Քննարկվել է 13.01.2025 - 28.01.2025

«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»        Կենդանական աշխարհի օբյեկտների՝ բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչի բացակայության հետևանքով հնարավոր է կենդանական աշխարհի օբյեկտների գերօգտագործում կամ ոչ ճիշտ օգտագործում։
Մնաց {days} օր
0 3231

Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերը  կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և  շրջիկ առևտրի կետերը  կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանման համար վճարների չափը։
Մնաց {days} օր
0 2671

Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները։
Մնաց {days} օր
0 2517

Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում  տեղական տուրքերի և վճարների սահմանումը։
Մնաց {days} օր
0 2643
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: