Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018 «ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 7402
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.04.2018 - 11.05.2018 Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը: 3 2 0 8636
Քննարկվել է 09.08.2017 - 24.08.2017 ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված 4 ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակներ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետների կողմից մշակվել են կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման և քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով ոստիկանության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/ նվազեցմանը ուղղված գործողությունների աղյուսակները, որոնք կդառնան ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2015թ. N 1141-Ն որոշման հավելվածներ: 0 0 0 9942