Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.08.2021 - 07.09.2021

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու  քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
12 20559

Քննարկվել է 28.07.2021 - 12.08.2021

ԱՐԹՈՒՐ ՅՈՒՐԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Արթուր Յուրայի Ալեքսանյանին (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի 29-ին, հաշվառման հասցեն՝ ք.Երևան, Ջրվեժ, Մայակի 37 շ., բն. 3):    
0 4581

Քննարկվել է 09.07.2021 - 25.07.2021

«Կրթության եվ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» «Կրթության եվ գիտության  բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարենի Նահապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից  տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացի Գոռ Կարնեի Նահապետյանի կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
0 4957

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.06.2021 - 12.07.2021

ՍԵՐՈԺ ԳԵԳԱՄՈՎԻՉ ԳԵՂԱՄԻ ԹԻԹԻԶՅԱՆԻՆ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԼԵՎՈՆԻ ԿՈՉԿԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆուտբոլի  ՀՀ հավաքական թիմի անդամներին  շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասինՇ: 
0 3895

Քննարկվել է 09.06.2021 - 25.06.2021

ՀՄԱՅԱԿ ՎԱՀԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատել Հմայակ Վահանի Մանուկյանին (ծնվ.՝ 1995 թվականի հունվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Գյուլբենկյան 1., բն. 27):
0 4528

Քննարկվել է 27.05.2021 - 11.06.2021

Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Դավիթ Գագիկի Բունիաթյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 4509