Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.03.2025 - 19.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1-ին կետերի  պահանջներով, առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2-Ն որոշման 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածների: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Մնաց {days} օր
0 1998

Քննարկվել է 04.03.2025 - 19.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Պետական հոգածության ներքո ապահովել Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը և հնարավորություն ապահովել միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, ինչը խթան կհանդիսանա միջազգային նորարարական համակարգերին արագ ինտեգրվելուն
Մնաց {days} օր
0 1575

Քննարկվել է 04.03.2025 - 19.03.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որը վերաբերում է վարկանիշային ցուցակների կազմմանը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելուն, շարադրվել է նոր խմբագրությամբ։  Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է oրենքով սահմանված կարգավորումների բովանդակությունից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, ոչ հստակ կարգավորումները որոշակիացնելու, վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 1965

Քննարկվել է 03.03.2025 - 18.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
2 2190

Քննարկվել է 03.03.2025 - 18.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշման մեջ՝ 13-14 տարեկան աղջիկների շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացում 1 դեղաչափ սխեմայով:
Մնաց {days} օր
0 2320

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

«Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ    «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման նպատակը Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի իրականացման ապահովումն է։
Մնաց {days} օր
0 1789

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

«Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 1806

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, որով սահմանվել են/ կարգավորվել են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները: Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են նույն օրենքով և այլ օրենքներով: Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված` նույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում նույն օրենքին: Ընդունման պահից մինչ այսօր Օրենքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք սակայն, ամբողջապես չեն ապահովում Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացումը: Հաշվի առնելով Օրենքում նախատեսվող փոփոխությունների ծավալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Օրենքը ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում Օրենքում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին, ինչպես նաև կնախատեսվեն նոր կարգավորումներ, այդ թվում՝ կվերանայվեն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք ուղղված կլինեն Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները առավելապես միտված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում տարբեր բնագավառներում գործնականում առաջացող խնդիրների լուծմանը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է վերանայել գործող օրենսդրական ակտերը՝ մշակելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և վերջիններիս վերապահված լիազորությունների իրականացման համար առավել արդյունավետ գործիքակազմեր, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծառացած օրենսդրական կարգավորում չունեցող հարցերն ու խնդիրները:
Մնաց {days} օր
5 3239

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածի 37-րդ կետի համաձայն՝ նախարարական կոմիտեների նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Մինչդեռ, նշված նորմը, ըստ էության, խոչընդոտ է հանդիսանում կոմիտեների օրերի նշանակման մասով անհրաժեշտ ճկունություն ապահովելու համար՝ սահմանափակելով նշված հարաբերությունները: Այս հանգամանքի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել Կառավարության աշխատակարգում և այնտեղից հանել նախարարական կոմիտեների նիստերի անցկացման օրվա վերաբերյալ դրույթը: Արդյունքում, սահմանված կարգավորումների համաձայն՝  կոմիտեի նիստի օրը կսահմանվի նիստը վարողի (փոխվարչապետի) կողմից:
Մնաց {days} օր
0 2010
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: