Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.07.2025 - 25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատղ անձանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, որի շրջանակներում սահմանվելու են տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվության հիման վրա մայրության նպաստների նշանակման գործընթացն ապահովող ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 2568

Քննարկվել է 10.07.2025 - 25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
Մնաց {days} օր
44 24489

Քննարկվել է 10.07.2025 - 31.07.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, Նախագծով հնարավորություն կտրվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների բնակիչներին, որոնք կբավարարեն ՀՀ կառավարության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման պահանջները, ևս նվիրատվությամբ տրամադրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։ Նախագծի ընդունմամբ ամբողջությամբ կկանոնակարգվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացը։
Մնաց {days} օր
0 2034

Քննարկվել է 09.07.2025 - 09.08.2025

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են մի շարք իրավական, ինստիտուցիոնալ և գործնական հիմնավորումներով, որոնք անհրաժեշտ են «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի դրույթների վերանայման և դրանց համապատասխանեցման համար՝ ՀՀ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին, իրական իրավիճակին և ոլորտի զարգացման ընթացիկ պահանջներին։ Հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը՝ անհրաժեշտ է օրենքի վերանայում, ձևակերպումների ճշգրտում և նոր գործիքների ներդրում։ Շրջանառության մեջ դրվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքում, որոնք վերաբերում են ՞դրամագլուխ՞, ՞կինոմատոգրաֆիա՞, ՞կինոթատրոն՞, ՞կինոժառանգություն՞, ՞կինոփառատոն՞, ՞ստեղծագործական խումբ՞, ՞վարձութային վկայական՞, ՞ֆիլմարտադրող՞, ՞ֆիլմի հիրմնանյութ՞ եզրույթներին, ազգային մարմնի լիազորություննրին, ազգային ֆիլմի կարգավիճակին 
Մնաց {days} օր
63 18611

Քննարկվել է 09.07.2025 - 24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքի կիրարկումը, որի շրջաակներում սահմանվելու են ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացն ապահովող ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 2881

Քննարկվել է 09.07.2025 - 30.07.2025

«Որպես նվիրատվություն հողամաս ընդունելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ       ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ և Մեծավան գյուղերի վարչական տարածքներում գտնվող N06-039-0172-0074 և N06-074-0374-0049 կադաստրային ծածկագրերով, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման N20032025-06-0013, N19032025-06-0094 վկայականներով 13.84832 հա և 3.464 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող անտառային հողամասերը, որից հետո կատարել նոր իրավունքի պետական գրանցում և անժամկետ անհատույց օգտագործման (կառավարման) իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Մնաց {days} օր
0 2327

Քննարկվել է 09.07.2025 - 24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:
Մնաց {days} օր
0 1729

Քննարկվել է 09.07.2025 - 24.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N202-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ­ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փոփոխությունը պայմանավորված է շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու իրավահարաբերությունների հստակեցման, «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006թ. N1110-Ն հրամանը» ուժը կորցնելու հետ:
Մնաց {days} օր
0 1879

Քննարկվել է 09.07.2025 - 24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1667-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող լրացումը նպատակ ունի գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկում ընդգրկել նաև «10.91 - Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն» տեսակով զբաղվող տնտեսավարողներին` ապահովելով ոլորտի զարգացման պետական աջակցություն:
Մնաց {days} օր
0 2431
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: