Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.07.2025 - 01.08.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քրեադատավարական նորմերի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:
Մնաց {days} օր
1 2144

Քննարկվել է 11.07.2025 - 01.08.2025

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը։
Մնաց {days} օր
0 2089

Քննարկվել է 11.07.2025 - 28.07.2025

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաև պատշաճ կարգով կազմակերպել Օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:
Մնաց {days} օր
0 1944

Քննարկվել է 11.07.2025 - 01.08.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ և 444-րդ հոդվածներով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:
Մնաց {days} օր
1 2249

Քննարկվել է 11.07.2025 - 28.07.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։ ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը։ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն վերոնշյալ ցանկի 8-րդ կետի՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով: Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում սոցիալական բնակարանային ֆոնդից համապատասխան սոցիալական խմբերի անձանց (ընտանիքներին) անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ կլրացվեն այն օրենսդրական բացերը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:
Մնաց {days} օր
1 2318

Քննարկվել է 11.07.2025 - 27.07.2025

«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգելու մասին» Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման անհրաժեշտությունից։ Որոշման նախագծով նախատեսվում է․ հանրապետության տարածքը բաժանել 1 ագլոմերացիայի և 5 գոտիների սահմանվում է յուրաքանչյուր գոտու կամ ագլոմերացիայի համար հիմնական աղտոտվածության ցուցանիշները, սահմանվում է յուրաքանչյուր գոտում կամ ագլոմերացիայում մոնիթորինգի իրականացման եղանակը, դիտակայանների քանակն ու տեսակը:
Մնաց {days} օր
0 2448

Քննարկվել է 11.07.2025 - 26.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի  անվան հ. 119 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի  անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության: Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 5-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը վարժարանն է: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի հաստատության անվանման և իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և կրթական ծրագրերի աստիճանի համապատասխանություն։
Մնաց {days} օր
4 1476

Քննարկվել է 11.07.2025 - 28.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է իրավական ակտերի կիրառման ընթացքում նոր մեխանիզմների կիրառման և ի հայտ եկած անորոշությունների վերացման պահանջից: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն՝• Բարելավել և հստակեցնել ֆիլմերի վարձութային վկայականների տրամադրման, դասակարգման և տարիքային սահմանափակումների սահմանման գործընթացը,• Իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն ֆիլմերի առաջին ցուցադրության ժամանակ՝ ապահովելով ներկայացված դասակարգման ճշգրտությունը,• Հստակեցնել հայտադիմումի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացման պահանջները՝ ապահովելով վարչական ընթացակարգերի ամբողջականություն և թափանցիկություն: Այս կարգավորումը բնույթով սահմանում է օտարերկրյա ֆիլմերին վարձութային վկայական տրամադրելու հատուկ մեխանիզմ, որը մի կողմից պահպանում է հեղինակային և կոմերցիոն իրավունքները, իսկ մյուս կողմից՝ ապահովում է պետության վերահսկող գործառույթները։
Մնաց {days} օր
1 2170

Քննարկվել է 10.07.2025 - 25.07.2025

««ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարելագործել հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կարգավորումները, ինչի արդյունքում կբարձրանա Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորվածությունը, կբարելավվեն ու կհստակեցվեն վարույթային և դատավարական ընթացակարգերը:
Մնաց {days} օր
63 13126
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: