Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.04.2026 - 06.05.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։ Իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացի այդ ընտանիքի մանկահասակ երեխայի կամ երեխաների տվյալներից։ Գործնականում խնդիր է առաջանում այն դեպքերում, երբ ծնողներն ամուսնալուծված են և անհրաժեշտ է հստակեցնել, թե երեխան կամ երեխաները որ ծնողի ընտանիքի պարտադիր միավորի կազմում պետք է հաշվառվեն։ Երբեմն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությունը բավարար չի լինում, որպեսզի հստակ նույնականացվի, թե տվյալ ընտանիքի անդամների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում առկա սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ գնման իրավունքի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով արդյոք գերազանցում է 12 քմ, թե ոչ։  Միաժամանակ,  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում սահմանել կանխավճարի չափ, որը վճարելու է պետությունը։ Ծրագրի շրջանակում ներկայում հնարավոր չէ դրական մնացորդն ուղղել անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը, ինչպես նաև ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր, ինչն էապես խոչընդոտում է դրական մնացորդի իրացման գործըթացին։ Սույն նախագծով առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով ծրագրում իրականացնել փոփոխություններ և լրացումներ։  
Մնաց {days} օր
40 4095

Քննարկվել է 20.04.2026 - 14.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի № 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 3 հավելվածում՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների թեմատիկ տարածական տվյալների շերտերի և դրանց հատկանիշների լրամշակման նպատակով։ Մասնավորապես՝ ընդլայնվում են անտառներին և ԲՀՊՏ-ներին վերաբերող շերտերի պարտադիր տվյալները, ամրագրվում են թույլատրելի և սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները, կիրառվող իրավական հիմքերը, կառավարման մարմնի, էլեկտրոնային հղումների և թարմացման ամսաթվի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ազգային պարկերի տարածքագործառնական գոտիները ներկայացվում են որպես առանձին տարածական շերտ։ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը, կբարելավվի ներդրումային միջավայրի նախնական գնահատման հնարավորությունը, կուժեղանա տվյալների թափանցիկությունը և կանխատեսելիությունը՝ միաժամանակ ապահովելով բնապահպանական ռեժիմների ավելի հստակ տեսանելիությունը և պահպանումը։
Մնաց {days} օր
0 704

Քննարկվել է 20.04.2026 - 06.05.2026

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հստակեցումն ու ընդլայնումն է, պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը։  
Մնաց {days} օր
7 1280

Քննարկվել է 18.04.2026 - 03.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման անհրաժեշտությունից և «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում 2025 թվականի դեկտեմբերի 17-ին կատարված փոփոխությունից, որն էլ պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ընդունմամբ:
Մնաց {days} օր
0 989

Քննարկվել է 18.04.2026 - 07.05.2026

«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծեր «Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքի ընդունմամբ, որով «Լեզվի մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացվել է թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորության իրացման համար անհրաժեշտ լիազորող նորմով։
Մնաց {days} օր
0 820

Քննարկվել է 18.04.2026 - 08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ , , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       «Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» և մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի, ընդունումը կնպաստի առավել արդյունավետ իրականացնել վերահսկողությունը և վերանայել որոշ խնդրահարույց դրույթներ։      
Մնաց {days} օր
0 1048

Քննարկվել է 17.04.2026 - 06.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-Ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-Ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով և ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի ս.թ. փետրվարի 5-ի N 87 որոշման հավելվածի 7-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ենթաօրենսդրական կարգավորման համապատասխանեցման անհրաժեշտություն։
Մնաց {days} օր
0 928

Քննարկվել է 17.04.2026 - 04.05.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերը կհամապատասխանեցվեն համազգեստի նույնանման բաղադրիչների նկարագրերին, ինչպես նաև կսահմանվի ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը:
Մնաց {days} օր
0 886

Քննարկվել է 16.04.2026 - 04.05.2026

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Գործազուրկ անձանց թվային գրագիտության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է ապահովել գործազուրկ անձանց թվային գրագիտության նվազագույն մակարդակը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և աշխատանքային արդյունավետության, հաղորդակցման և համագործակցության կարողությունների զարգացմանը՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործիքների կիրառման միջոցով։
Մնաց {days} օր
1 1277
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: