Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.07.2025 - 12.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 14-րդ կետից: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության Երևան քաղաքի տարածքային կենտրոնների համապատասխան աշխատողների այցելությունների համար սահմանված գումարի չափի ավելացում: Քանի որ ներկայում Երևան քաղաքում մեկ ուղղությամբ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ, երկկողմանի ուղևորությունը կրկնապատկվելու է և կազմելու է 300 դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործող 200 դրամ վճարի չափի  ավելացում 100 դրամով:  
Մնաց {days} օր
0 1601

Քննարկվել է 28.07.2025 - 18.08.2025

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը միտված է քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրում արգելված իրերի ներթափանցման դեպքերի կանխարգելմանը և նվազեցմանը:
Մնաց {days} օր
0 1929

Քննարկվել է 28.07.2025 - 12.08.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը     Միջոցառման իրականացումը՝ ուսուցիչների համար նախատեսվող դասագրքերի պետական բյուջեի միջոցներով տպագրումը, պայմանավորված է հանրակրթության որակի շարունակական բարելավման անհրաժեշտությամբ։ Ուսուցիչները հանդիսանում են կրթական գործընթացի առանցքային դերակատարներ, և նրանց ապահովումը որակյալ մասնագիտական գրականությամբ կարևոր նախադրյալ է արդյունավետ ուսուցման կազմակերպման համար։    Միջոցառման հիմնական նպատակն է ապահովել հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչներին հավասար և անվճար պետական չափորոշիչներին համապատասխան դասագրքերով, նպաստել դասավանդման մեթոդների միասնականությանն ու որակի բարձրացմանը և վերացնել ֆինանսական բեռն ուսուցիչների համար՝ կապված մասնագիտական գրականության ձեռքբերման հետ։
Մնաց {days} օր
24 2026

Քննարկվել է 25.07.2025 - 09.08.2025

ՀՀՇՆ - «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեթոդների օգտագործման, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող պահանջների ապահովմամբ: Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է ճարտարապետական և քաղաքաշինական  նոր լուծումների ապահովման համար:    
Մնաց {days} օր
0 1748

Քննարկվել է 25.07.2025 - 11.08.2025

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշման նախագծեր           Կատարողականի գնահատման համակարգի վերանայման նպատակով 2020 թվականի հունվարից Թվինինգ ծրագրի շրջանակում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների հետագա իրականացմանը» ենթածրագիրը (այսուհետ՝ նաև Ծրագիր), որի մի բաղադրիչը վերաբերում էր կատարողականի գնահատման համակարգին:            Ծրագրի ընթացքում Փորձագետների հետ համատեղ քննարկվել է կատարողականի կառավարման մի քանի մոդել և վերջին քննարկումների արդյունքներով որոշվել է գործող մոդելից պահպանել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացվող գնահատումները, սակայն նաև վերանայել աշխատանքային ծրագրերի կազմման և կոմպետենցիաների գնահատման գործող փորձը, և նախատեսել գնահատման արդյունքների ամփոփման և այդ արդյունքների օգտագործանը վերաբերող կարգավորումներ:            Աշխատանքային ծրագրերի կազմման գործընթացի առումով Փորձագետների հիմնական առաջարկությունը վերաբերում էր քանակական նպատակներից որակական նպատակների անցման խնդիրներին: Այն կարող է միջոց հանդիսանալ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախների ձեռքբերման առավել իրատեսական ծրագրեր կազմելու և աշխատանքի պլանավորման վերևից ներքև շղթայում յուրաքանչյուր օղակի դերը կարևորելու գործընթացների համար:           Հաջորդ կարևոր քայլը, քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման արդյունքների և վերապատրաստման ծրագրի միջև կապի ապահովումն է, որը բխում է  Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասից: Այս գործընթացը նախատեսվում է ապահովել վերահսկողության (մշտադիտարկման) փուլից սկսած ծառայողի ամենօրյա աշխատանքի, որոշ դեպքերում եռամսյակային գնահատման միջոցով նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների գծով վերապատրաստման կարիքների բացահայտման միջոցով: Բացի այդ, գործող օրենսդրությամբ նախատեսված կառավարչական և անձնային հմտությունների փոխարեն կգնահատվեն ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաները. դրանք կգնահատվեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտին՝ դարձյալ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում:           Կատարողականի գնահատման գործընթացը պետք է ամփոփվի անմիջական ղեկավարի կողմից ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ գրավոր եզրակացության ներկայացմամբ, որը պետք է արտացոլի ծառայողի՝ տվյալ տարվա կատարողականի գնահատման արդյունքները, վերապատրաստման կարիքները և հաջորդ տարվա համար սահմանված նպատակները: Հիշյալ եզրակացության վերաբերյալ կարծիք կարող է հայտնել նաև ծառայողը:           Հարկ է նշել, որ Փորձագետներն առաջարկում էին յուրաքանչյուր տարվա կատարողականի գնահատման գործընթացը ավարտել ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցի անցկացմամբ, որի արդյունքում էլ անմիջական ղեկավարը պետք է ներկայացներ գրավոր եզրակացություն: Նախագծով պետական ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցը առաջարկվում է անցկացնել կողմերից մեկի նախաձեռնությամբ, որը ևս կիրառվող փորձ է:           Միևնույն ժամանակ, կոմպետենցիաների գնահատման համար Նախագծով առաջարկվում է սահմանել կոմպետենցիաների վարքագծային նկարագրությունները։           Հաշվի առնելով այն, որ Նախագծով առաջարկվում են կատարողականի կառավարման գործընթացի ամբողջական կարգավորումներ՝ նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը։ Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ լրացումներ կատարել մի շարք օրենքներում։
Մնաց {days} օր
0 2730

Քննարկվել է 25.07.2025 - 09.08.2025

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ , «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը, նշված մարզահամալիրի պայմանները և թողունակությունը՝ անհրաժեշտ է մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը  այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով: 
Մնաց {days} օր
0 1752

Քննարկվել է 25.07.2025 - 09.08.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշման N3 հավելվածի 17-րդ կետի 7-րդ ենթակետը։
Մնաց {days} օր
0 1848

Քննարկվել է 25.07.2025 - 11.08.2025

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝  նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը  կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։    
Մնաց {days} օր
1 2229

Քննարկվել է 25.07.2025 - 09.08.2025

«Հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում է՝ -   հաշվարկային փաստաթղթին որպես առանձին ֆայլ կցելու միջոցով, -   2025 թվականի սեպտեմբերի 1-ից «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքերում, -   հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ժամանակ՝ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing)՝ հսկիչ (նույնականացման) նշանները սկանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, -   հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելուց հետո՝ բջջային հավելվածով՝ հսկիչ (նույնականացման) նշանները սկանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելը։
Մնաց {days} օր
0 3382
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: