Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.04.2025 - 12.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է՝ Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափա­նիշ­ները: Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդ­վածի 6-րդ մասի կիրառության իմաստով՝ գիտական հետազոտությունների և փորձա­րա­րա­կան մշակումների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են, եթե գիտա­կան հետա­զո­տու­թյունների կամ փորձարարական մշակումների համար վճարվող գումար­ներն առանձ­նաց­ված են պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագ­րե­րում և (կամ) պատ­վի­րա­տուի և կատարողի միջև կազմվող՝ Հայաստանի Հանրապետության հար­կային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահ­մանված հաշվարկային փաստաթղթերում:
Մնաց {days} օր
2 1907

Քննարկվել է 23.04.2025 - 19.05.2025

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում  հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման  կարգը, պայմաններն ու սահմանափակումները հաստատելու մասին
Մնաց {days} օր
0 2300

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:  Իրավական ակտի ընդունումից հետո արտոնությունների սահմանումը և տրամադրումը կլինի առավել հասցեական, հստակեցված, կգործեն միասնական չափորոշիչներ:
Մնաց {days} օր
0 1858

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսում։
Մնաց {days} օր
2 1920

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում հայտերի ընդունման համար նախատեսված ժամկետը փոփոխել՝ այն սահմանելով 2025 թվականի հուլիսի 15-ը։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ներդնել նոր կարգավորումներ՝ ուղղված փոխհատուցումների գործընթացի և ժամկետների հստակեցմանը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել Ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը։
Մնաց {days} օր
0 1504

Քննարկվել է 23.04.2025 - 09.05.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման  կամ օտարման հանդեպ, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի:
Մնաց {days} օր
0 3107

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը պայմանավորված է դրա՝ ներկա պայմանների հետ համապատասխանությունն ապահովելուն, և արխիվային գործի ոլորտում իրականացվող գործունեությունն առավել կարգավորելուն։
Մնաց {days} օր
1 1713

Քննարկվել է 23.04.2025 - 08.05.2025

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, իսկ անձի վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում` այն դադարեցնելու միջոցով նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2049

Քննարկվել է 22.04.2025 - 16.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի խնդիրների լուծման ապահովմանը։ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ևս ակնկալվում է ապահովել ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, նպաստել ստորերկրյա արտեզյան ավազանի վերականգնմանը։
Մնաց {days} օր
0 1778
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: