Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 02.05.2025 - 17.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի փետրվարի 24-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի NԿԱ/59 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ցամաքային ծածկույթի վերաբերյալ տարածական տվյալներ ստեղծելու, դրանք օգտագործելու հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար: 
Մնաց {days} օր
0 2053

Քննարկվել է 02.05.2025 - 23.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը («Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 15․1-ին մաս): Նշվածով պայմանավորված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման մեջ՝ լրամշակելով գործող որոշման վերնագիրը, նախաբանը, ինչպես նաև նախագծի հավելվածը, ինչպես նաև Նախագիծը լրացնել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգով։
Մնաց {days} օր
0 1327

Քննարկվել է 30.04.2025 - 15.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին, ՀԿԱ ծառայությունը միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում, սահմանել, որ շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ՀԿԱ ծառայությանը տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21‑ին և 27-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը), սահմանել շահառուների շտեմարան ներառվող տվյալների բովանդակությունը, հստակեցնել դիմումների մերժման հիմքերը, սահմանել վճարման ցուցակ ներառվող տվյալների կազմը, սահմանել, որ հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աջակցության տրամադրումը դադարեցնելու համար Որոշմամբ նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի հաշվարկում, կարգավորել վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, սահմանել վարկավորողին ավել փոխանցված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուն առնչվող հարաբերությունները, հստակեցնել շահառուներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրման դեպքերը և կազմը։ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել նաև խմբագրական փոփոխություններ։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում դեռևս ներդրված չէ թվային տվյալները փոխանակելու ծրագրային գործիք, Նախագծով առաջարկվում է Պաշտպանության նախարարության մասով որոշումն ուժի մեջ մտնի համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։
Մնաց {days} օր
0 2092

Քննարկվել է 30.04.2025 - 15.05.2025

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:
Մնաց {days} օր
0 1978

Քննարկվել է 30.04.2025 - 15.05.2025

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի հիմնական նպատակն է. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև նույնականացման քարտ ունեցող ֆիզիկական անձանց ծանուցումները իրականացնել  Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ծանուցման գործընթացը դարձնելով դյուրին։ 2. Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը և Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակը միացնել e-notify համակարգին, որով իրականացվել է ծանուցումը։  3. Սահմանել պատշաճ ծանուցման պահը՝ Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգ կամ Անձնական տվյալների և փաստաթղթերի էլեկտրոնային հարթակ ծանուցումը մուտքագրելու պահը։ 4. Որպես ծանուցման լրացուցիչ երաշխիք նախատեսել անձանց տեղեկացման հնարավորություն նշված սուբյեկտների պաշտոնական էլեկտրոնային, ինչպես նաև նրանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին՝ հարթակում կամ համակարգում համապատասխան ծանուցման առկայության մասին։ 
Մնաց {days} օր
6 2351

Քննարկվել է 30.04.2025 - 16.05.2025

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար՝ նկատի ունենալով, որ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համատեքստում կսահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ ապահովելու համար Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության լիարժեքությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ վիրավորանքի, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող, նրա պատիվն, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու, դրանց վերաբերյալ պատասխան հրապարակելու, հեռացնելու իրավական հնարավորություն, քանի որ անձի՝ իր հերքման և պատասխանի իրավունքներից օգտվելը՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի սուբյեկտի կողմից է նախկինում հրապարակվել զրպարտություն համարվող տեղեկատվությունը, ինչպես նաև վիրավորանքի և զրպարտության դեպքում հեռացման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 և 75-րդ հոդվածներին:
Մնաց {days} օր
4 3005

Քննարկվել է 29.04.2025 - 14.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Առաջարկվող փոփոխություններով սահմանվում են անձին ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների վերաբերյալ պրոբացիայի պետական ծառայության մարմիններից և զինվորական մասերից, ինչպես նաև՝ անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ռեաբիլիտացնող հիմքերով դադարեցնելու դեպքում վարույթ իրականացնող մարմիններից տեղեկատվության ստացման գործընթացները։
Մնաց {days} օր
0 1744
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: