Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 14.02.2022 - 01.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի նշված  կետի պահանջով, կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է ՀՀ ազգային ժողովը: Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն և արդյունավորություն: Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ՀՀ կառավարության  կողմից սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:       
66 25014

Քննարկվել է 30.11.2021 - 15.12.2021

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2022 թվականի պետական ծրագիրը, 2022 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2022 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ: Սույն որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:
0 4441

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.10.2021 - 07.11.2021

«Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (011) 514-155 հեռախոսահամարով:
2 5224

Քննարկվել է 21.10.2021 - 05.11.2021

«Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն նախագծով առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը:
0 6200

Քննարկվել է 18.10.2021 - 02.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հստակ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից և իրացումից ստացված շահույթն առաջնահերթ ուղղում են այդ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ և կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
0 4733

Քննարկվել է 18.10.2021 - 02.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հստակ ամրագրել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում նրանց իրավունքը իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում, ինչպես նաև կազմակերպել կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարումը։
0 4853

Քննարկվել է 06.09.2021 - 21.09.2021

«Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման սկիզբը, պատասխանատու գերատեսչությունը, փորձնական ծրագրին մասնակցող կազմակերպությունների ընտրություն իրականացնող պետական մարմինը, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության վերաբերյալ ծանուցման առնչվող դրույթները, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար կիրառվող հայտարարագրի ձևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ռուսաստանի փոստ» ՓԲԸ հետ համագործակցության համար լիազոր պետական մարմինը։  
0 4643

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.07.2021 - 05.08.2021

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին»  Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը: Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների  տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից: Ներկայումս  առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան  ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ:
0 6625

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.06.2021 - 17.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի կատարմամբ, որով նախատեսվում է յուրաքանչյուր տարի վերանայել գործող ռազմավարական ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործող ռազմավարական ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
0 5216