Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

24.03.2026 08.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել Առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության գործունեությունը:
Մնաց {days} օր
9 282

23.03.2026 13.04.2026
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ուժը կորցված կճանաչվի Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշումը և կհստակեցվեն  սննդամթերքի և կերի արտադրության ու շրջանառության փուլերում գործող շահագրգիռ կողմերի համար օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը, կկրճատվի օգտահանում և ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար ավելորդ բեռը, կնպաստի սննդամթերքի անվտանգության բարձրացմանը, գործող իրավակարգավորումների չափանիշների հետ ներդաշնակեցմանը:
Մնաց {days} օր
0 248

23.03.2026 08.04.2026
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է կարգավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը։ Առաջարկվող կարգավորման նպատակն է գործընթացը դարձնել թափանցիկ, ապահովել մասնագիտական գործընթացի լիարժեք իրականացումը՝ բացառելով պարզապես տեխնիկական հաշվառում իրականացնելը։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հաճախ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ տրամադրելու նպատակով հայցում են տեղեկանք՝ նախագծի ընդունման արդյունքում այն կկարողանան ձեռք բերել անհատական օգտահաշիվներից՝ առանց սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր պետական մարմնին դիմում ներկայացնելու։  
Մնաց {days} օր
0 226

23.03.2026 07.04.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները տարածել նաև Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակման հետ կապված հարաբերությունների վրա։
Մնաց {days} օր
0 209

23.03.2026 07.04.2026
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ - բոնուսային միավորների հաշվարկման մեխանիզմը՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսման գործիք, - լրացուցիչ գործակիցների կիրառման պայմաններն ու չափերը՝ արյան անհատույց, կամավոր դոնորության, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման, ծխելուց և ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու դեպքերում, - բոնուսային միավորների հաշվառման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում, - բոնուսային միավորների միջոցով անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգը, - բոնուսային միավորների օգտագործման ուղղությունները:
Մնաց {days} օր
0 340

23.03.2026 07.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կապահովվի պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը:
Մնաց {days} օր
0 190

23.03.2026 13.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետությունից  Եվրոպական Միության երկրներ ձկան  և ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական Միության կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա լիազոր մարմնին իրականացնել ստուգումներ՝ կարգով սահմանված պահանջների նկատմամբ։   Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։  
Մնաց {days} օր
0 217

20.03.2026 04.04.2026
««ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագիծ Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության մեջ ընդըրկվածության թվի աճին, ինչպես նաև տարածքային գործոններով պայմանավորված մարդկային կապիտալի զարգացման խոչընդոտների մեղմմանը և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մի շարք ծառայությունների մատչելիության բարձրացմանը
Մնաց {days} օր
1 352

20.03.2026 09.04.2026
«Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   «Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց մրցունակության բարձրացումը և կայուն զբաղվածության ապահովումը։
Մնաց {days} օր
0 656
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: