Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.01.2018 - 05.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշ­ման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համա­պատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­մա­նված` հարկ­­ման տեսանկյունից ՀՀ հարկային համա­­կարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազա­տա­կան համա­կար­գեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը:
0 8590

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.12.2017 - 10.01.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին մատչելի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությամբ:
0 8492

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.10.2017 - 21.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է նշված որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած՝ տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները հստակեցնելուն և գնման գործըթնացին մասնակցության պայմանները պարզեցնելուն: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:
0 9628

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.10.2017 - 16.11.2017

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թվականից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով իրացում (հրապարակային աճուրդների միջոցով) չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր: Բացի պետական գանձարանում գտնվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը: Ծրագրի իրականացման անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի 400,0 մլն դրամ արժողությամբ բարձր իրացվելիություն ունեցող և արժութային արժեք համարվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների և պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մաս կմուտքագրվի շուրջ մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ:  
0 9069

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 13.10.2017 - 31.10.2017

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ  կառավարության որդեգրած քաղաքականությունով՝ պարզեցնել, հստակեցնել վարչարարությունը և դարձնել կանխատեսելի:
1 9968

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.10.2017 - 25.10.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կներդրվի առավել ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգի, և Նախագծերի ընդումամբ կամրապնդվեն և կընդլայնվեն բյու­ջե­տային գործ­ըն­թացի կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:
0 9533

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.10.2017 - 24.10.2017

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, օրենքի հավելվածներ,  ՀՀ կառավարության 2018 թվականի բյուջետային ուղերձ, բացատրագիր, բացատրագրի հավելվածներ
0 15013

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 03.10.2017 - 19.10.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում` նպաստելով վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:
2 8554

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.09.2017 - 09.10.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է առաջարկվող բովանդակային լրացումներով և փոփոխություններով նախատեսված նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտների համար, ինչպես նաև գործառնությունների և գործարքների իրականացման ժամանակ:
0 11505