Քննարկվել է 23.08.2024 - 13.09.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումը: 1 1 0 1027
Քննարկվել է 29.01.2024 - 13.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է վերացնել խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումների կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումների մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը՝ նշված եկամուտների նկատմամբ սահմանելով եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափ։ Միաժամանակ, առաջարկվում է հանել նաև գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումների՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափի մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը և դրանց նկատմամբ պահպանել եկամտային հարկի գործող՝ 20 տոկոս դրույքաչափ։ 12 38 5 3154
Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, նրանց լրացուցիչ տրամադրել ևս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին։ 1 4 0 1773
Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024 «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, նրանց լրացուցիչ տրամադրել ևս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին։ 0 8 1 1701
Քննարկվել է 22.02.2023 - 09.03.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է վերահսկող մարմնի կողմից Կազմակերպիչների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ինչպես նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով կատարված լրացումները և փոփոխությունները ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-Ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում: 2 3 0 2534
Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022 "ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խթանումը, նորարարության զարգացումը և ներդրումների ապահովում, խաղային գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև դրա նկատմամբ պետական վերահսկողության սահմանում: 3 1 2 5739
Քննարկվել է 02.02.2022 - 17.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 288-Ն և 2011 թվականի սեպտեմբերի 08-ի N 1355-Ն որոշումներում, որոնց արդյունքում վերը նշված որոշումները կհամապատասխանեցվեն «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին: 0 0 0 3725
Քննարկվել է 24.11.2021 - 09.12.2021 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են իրավահարաբերությունները խաղային ոլորտում: Ընդ որում, խաղային ոլորտը վերոնշյալ օրենքների իմաստով ընդգրկում է բոլոր տիպի շահումով խաղերը` ներառյալ միջազգային պրակտիկայում ընդունված, որպես «մոլեխաղ» սահմանվող խաղերը: 1 1 0 5456
Քննարկվել է 11.05.2021 - 26.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է վերահսկող մարմնի կողմից Կազմակերպիչների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներով կատարված լրացումները փոփոխությունները ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում: 2 0 1 5118