Քննարկվել է 29.10.2024 - 13.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է 6 ամիս ժամկետով որպես լիցենզավորվող գործունեություն սահմանել Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ։ 5 3 0 395
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 23.11.2023 - 08.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մետալուրգիական և մետաղգործական և մետաղմշակման ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և ելնելով այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։ 4 2 0 1620
Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է՝ կանոնակարգել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտաքին առևտուրը, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումներ ներգրավելու միջոցով՝ խթանելու Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը։ 6 0 0 2506
Քննարկվել է 06.07.2023 - 21.07.2023 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և « «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման և դրանում ներառված Գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ Օրենքի 17-ից 19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից: Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է Օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍՆ-ին: 0 1 0 2168
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023 «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Սահմանվում է ոչ սակագնային քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների և արծաթ՝ չմշակված տեսքով ապրանքների նկատմամբ։ 3 1 0 2657
Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի <<դ.>> ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 31), 32) և 34)-ի համաձայն ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, ինչպես նաև իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը, հետևաբար առավել նպատակահարմար է ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ կողմից իրականացվող հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: 1 2 0 3033
Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<գ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է Գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները, իսկ նույն ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային, հետևաբար առաջարկվում է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: 1 3 0 2990
Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը: Հաշվի առնելով, որ տվյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, իսկ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, հետևաբար Ֆինանսների նախարարության կողմից շրջանառվում է <<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանել հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների կատարումը ֆինանսների նախարարության լիազորություններից՝ վերապահելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման մեջ, քանի որ վերջինովս սահմանված է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալությունը: 2 2 0 2886
Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը (այսուհետ՝ Գանձարան) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է Գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, Գանձարան մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում, ինչպես նաև թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննություններ: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ, և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի ա) ենթակետի համաձայն, իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), առավել նպատակահարմար է Գանձարանի փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2 2 0 2713