Քննարկվել է 29.10.2024 - 14.11.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ գազամատակարարման համակարգում կխթանվի առավել առաջանցիկ տեմպերով շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացումը և համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացումը։ 2 4 0 433
Քննարկվել է 26.09.2024 - 11.10.2024 «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի ամսական հաշվարկում, բացի հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, ներառվում են նաև այլ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (այդ թվում՝ պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց), նրանց այլ եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի մասով անհատական տեղեկություններ։ 2 22 0 1840
Քննարկվել է 12.02.2024 - 27.02.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշմամբ սահմանված` բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի կարգը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությանը: 1 11 0 1716
Քննարկվել է 14.12.2023 - 30.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։ 9 0 0 2481
Քննարկվել է 06.12.2023 - 21.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։ ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։ 3 22 5 3249
Քննարկվել է 01.09.2023 - 16.09.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով գտնվում է ստուգման ընթացքում կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների, - սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, - ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, - սահմանել, որ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման, - սահմանել, որ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները լրացած լինելու պարագայում, եթե հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում ավելանում է հարկային պարտավորությունը և (կամ) նվազում է հաշվանցվող (պակասեցվող) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխություններ։ 7 336 5 6429
Քննարկվել է 08.03.2023 - 23.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել հանրային իշխանության մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նոր նորմաներ: 1 1 0 2642
Քննարկվել է 27.12.2022 - 11.01.2023 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: 17 5 0 4453
Քննարկվել է 07.07.2022 - 22.07.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 04.05.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 7-րդ մասում կատարված փոփոխություններով՝ արտադրող-իրացնողների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի գումարներից ՀՀ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման նպատակով հանվել է այդ գումարների մատակարարներին վճարված լինելու պահանջը։ Նշված փոփոխություններին համապատասխան նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում։ 0 0 0 3346