Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
21.11.2024 06.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱ­­ՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն և 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանները համապատասխանեցնել ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմանը և դրանցում կատարել տեխնիկական որոշ փոփոխություններ։
0 186
11.11.2024 26.11.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով լավարկվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու  ստեղծման նպատակով հայտերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
0 495

Քննարկվել է 31.10.2024 - 16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝  օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև օրենքով սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։
0 488

Քննարկվել է 24.07.2024 - 09.08.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետների համար ներդրվել է «Ամսվա լավագույններ»-ի խրախուսման ընթացակարգ: Ըստ ընթացակարգի յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անգամ նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Նախատեսվում է, որ վերջինները կպարգևատրվեն և կարժանան «Տարվա լավագույնները» կոչմանը: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակ սահմանելու, որ յուրաքանչյուր անվանակարգում «Տարվա լավագույնները» ընտրեվելու են ամսվա լավագույն հայտերից: Հարկ էր լրամշակել նաև անվանակարգերի ձևակերպումները:  Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մոտիվացնել սահմանված անվանակարգերում գործունեություն ծավալող մասնագետներին, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, ակտիվացնել նորարարական մոտեցումները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լավագույն փորձի հանրայնացման և տարածման ուղղությամբ:
9 1377

Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
0 1552

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Որոշման նախագծով առաջարկվող փոփոխության կատարումն ուղղված է կիրառական հարցերի շտկմանը։ Նախագծով, մասնավորապես հստակեցվել է արդեն իսկ համաձայնեցված գործարքի կնքումից հետո դրա կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի (այդ թվում՝ պայմանագրի, արձանագրության և այլն) պատճենը հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Ամրագրվել է նաև, որ գործարքի կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի օտարալեզու լինելու պարագայում միաժամանակ հանձնաժողով է ներկայացվում դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
0 1593

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.02.2024 - 15.03.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԿՖԿՏՀ) ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԿՖԿՏՀ ծրագրային ապահովման՝ որպես ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ավտոմատացման ծրագրի մասշտաբներով, ծածկույթով և բարդությամբ պայմանավորված գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններից, որոնք ենթադրում են մրցույթի կազմակերպման նոր մոտեցումների կիրառում: Մասնավորապես նախատեսվում է մասնակիցներին ընձեռել համակարգի ներդրման համար ընտրանքային առաջարկներ ներկայացնելու հնարավորություն, որոնք կարող են հանգեցնել գործող պայմանների բովանդակային փոփոխության:
0 1393

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.02.2024 - 22.02.2024

«Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջը։
0 2300

Քննարկվել է 08.11.2023 - 23.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 992-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1258-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշումների մեջ կատարել լրացումներ և փոփոխություն՝ ընդգրկելով Ծառայությունը կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կազմում:
0 1907