Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.06.2024 - 24.06.2024

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումը, հաշվի առնելով բնագավառի աճող զարգացումներն ու  մարտահրավերներին լուծում տալու անհրաժեշտությունը:      Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանն ուղղված՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համար սահմանել Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար: Նախագծով սահմանվում են նաև վճարի չափը, վճարման կարգը, ժամկետները և վճարման հետ կապված այլ հարցեր։
0 1247

Քննարկվել է 13.02.2023 - 03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված իրավական ակտում նշված է ՍԻ (SI) համակարգին չհամապատասխանող չափման միավորներ, ինչը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել այդ արտադրանք ՀՀ ներմուծողների համար։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ շրջանակներում նույնատիպ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների մեջ ևս նշվելու «մգ/սմ3» չափման միավորը, ինչպես նաև այն, որ ԵԱՏՄ իրավական ակտում՝ հանրային քննարկման արդյունքում արդեն իսկ կատարվում են փոփոխություններ նաև նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալի փոփոխության մասով, ներկայումս սույն փոփոխությունները չկատարելու դեպքում հետագայում կարող ենք ունենալ հակասություններ ԵԱՏՄ նմանատիպ իրավական ակտի հետ։
0 2405

Քննարկվել է 13.02.2023 - 03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման համար իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված իրավական որոշ ակտերի վերանայման անհրաժեշտությունը դեռևս արդիական է՝ պայմանավորված որոշման հիմք հանդիսացող լիազորող նորմի փոփոխությամբ, պետական վերահսկողության համար օրեսդրության ճշգրտման անհրաժեշտությամբ։
0 2483

Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանել հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը:
0 2744

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ №1933-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի №1933-Ն որոշումն կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2783

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №363-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №363-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2668

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №144-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2495

Քննարկվել է 05.08.2022 - 21.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի 291-Ն որոշման ընդունման համար Կառավարության կողմից բացակայել է լիազորող նորմ, իսկ հետագայում նշված որոշման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելը հնարավոր չէր լինելու, ուստի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» թիվ 291-Ն որոշման վերնագրում լրացում կատարել, իսկ ամբողջ տեքստում պետական մարմինների անվանումներն ուղղել:
0 3719

Քննարկվել է 22.03.2022 - 08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանման և գնահատման հետ կապված իրավակարգավորումները՝ համակարգի բոլոր բնականոն ռեժիմների մասով։
0 4290