Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

30.03.2026 14.04.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով ներկայացված փոփոխությունները և լրացումներն, ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին. Մի շարք ենթատեսակների փորձաքննությունների մասով վերանայվել են յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման մեթոդաբանությունները, գործնականում առավել հաճախ իրականացվող ենթատեսակների մասով դրանք փոփոխվել (նվազեցվել) և օպտիմալացվել են։ Հատկապես փոփոխվել են այն ենթատեսակների օբյեկտավորման չափանիշներն ու մեկ օբյեկտի միջին նորմատիվային ժամածախսերը, այդպիսիք կրճատելով կրկնակիից մինչև երեսունապատիկի չափով, հիմք ընդունելով  այն ենթատեսակները, որոնցով գրանցվել են 2024 թվականի տարեկան և 2025 թվականի ինն ամիսների  խիստ բարձր կատարողական ցուցանիշներ: Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն ենթատեսակով (09-09) նախ կրկնակի չափով նվազեցվել է  յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը՝ այն 16-ից դարձնելով 8 ժամ, հետևաբար արժեքը նվացեցվելով 72000 դրամից 36000 ՀՀ դրամ, ինչպես նաև խմբավորվել են  տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով 3-ից մինչև շուրջ 17 անգամ: Նմանատիպ սկզբունքով հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն (07-01) ենթատեսակով փոփոխվել են տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով մինչև շուրջ 33 անգամ, օրինակ՝ գործարանային փակ՝ չբացված տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հազար միևնույն տեսակի պարկուճների ամբողջությունը կամ ոչ միևնույն տեսակի  հետազոտելի մինչև ներառյալ երեսուն փամփուշտների ամբողջությունը կամ միևնույն տեսակի գործարանային ոչ փակ տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հարյուր փամփուշտների ամբողջությունը սահմանելով մեկական օբյեկտ նախկինում սահմանված յուրաքանչյուր 30 փամփուշտի փոխարեն: Նմանատիպ աշխատաժամանակ կախյալ համարժեք փոփոխությունների և խմբավորումների են ենթարկվել նաև մի շարք այլ ենթատեսակներով փորձաքննությունների յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսերը և հետևաբար համարժեք նվազեցվել դրանց արժեքները: Առաջարվող փոփոխությունների արդյունքում 2026 թվականին պետության կողմից ձեռքբերված փորձագիտական ծառայությունների տարեկան ծավալների չափով համանման ծավալներով և տեսակներով ծառայություններ հետագայում ձեռքբերելու դեպքում, դրանց արժեքները համապատասխանեցվել են ժամանակակից պահանջներին՝ բացառելով բյուջետային համակարգի սկզբունքներին ոչ համապատաախան չափերով գերֆինանսավորման տարեկան լրացուցիչ պահանջ ներկայացնելու անհրաժեշտությունը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք ֆինանսավորման տրամադրումը և համապատասխան միջոցառումներով նախատեսված արդյունքների ապահովումը:
Մնաց {days} օր
0 293

Քննարկվել է 29.12.2025 - 14.01.2026

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:
Մնաց {days} օր
0 1198

Քննարկվել է 05.12.2025 - 26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ, ԱԽՈՒՐԻԿ, ԱՌԱՓԻ, ԳԵՏՔ, ԲԱՅԱՆԴՈՒՐ, ԲԵՆԻԱՄԻՆ, ԵՐԱԶԳԱՎՈՐՍ, ՀԱՅԿԱՎԱՆ, ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԵՎ ՈՍԿԵՀԱՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-4 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ, ԱԽՈՒՐԻԿ, ԱՌԱՓԻ, ԳԵՏՔ, ԲԱՅԱՆԴՈՒՐ, ԲԵՆԻԱՄԻՆ, ԵՐԱԶԳԱՎՈՐՍ, ՀԱՅԿԱՎԱՆ, ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ԵՎ ՈՍԿԵՀԱՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-4 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1113

Քննարկվել է 05.12.2025 - 26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ, ԱՅԳԱԲԱՑ, ԱՐԵՎԻԿ, ԲԱՍԵՆ, ԿԱՄՈ, ԿԱՌՆՈՒՏ, ՀՈՎԻՏ, ՋՐԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-2 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ, ԱՅԳԱԲԱՑ, ԱՐԵՎԻԿ, ԲԱՍԵՆ, ԿԱՄՈ, ԿԱՌՆՈՒՏ, ՀՈՎԻՏ, ՋՐԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-2 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1183

Քննարկվել է 05.12.2025 - 26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ, ԼԵՌՆՈՒՏ, ԿԱՊՍ, ԿԱՐՄՐԱՔԱՐ, ԿՐԱՇԵՆ, ՀԱՑԻԿ, ՀԱՑԻԿԱՎԱՆ, ՀՈՎՈՒՆԻ, ՄԱՐՄԱՇԵՆ, ՄԵԾ ՍԱՐԻԱՐ, ՇԻՐԱԿ, ՋԱՋՈՒՌ, ՋԱՋՈՒՌԱՎԱՆ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ, ՓՈՔՐԱՇԵՆ ԵՎ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-6 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ, ԼԵՌՆՈՒՏ, ԿԱՊՍ, ԿԱՐՄՐԱՔԱՐ, ԿՐԱՇԵՆ, ՀԱՑԻԿ, ՀԱՑԻԿԱՎԱՆ, ՀՈՎՈՒՆԻ, ՄԱՐՄԱՇԵՆ, ՄԵԾ ՍԱՐԻԱՐ, ՇԻՐԱԿ, ՋԱՋՈՒՌ, ՋԱՋՈՒՌԱՎԱՆ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ, ՓՈՔՐԱՇԵՆ ԵՎ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-6 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1124

Քննարկվել է 18.11.2025 - 03.12.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Նախագծով առաջարկվող լրացումները միտված են կարգավորելու այն իրավահարաբերությունները, որոնք առաջանում են այն դեպքերում, երբ գործող կարգով սահմանված ժամկետներում առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթը չի ապահովում նվազագույն շեմը հաղթահարած որևէ հայտ, ապա հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերը կարող են ստեղծվել տվյալ օտար լեզուն որպես պետական լեզու ունեցող երկրի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատան աջակցությամբ՝ կողմերի միջև կնքված համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի շրջանակներում։   
Մնաց {days} օր
4 1301

Քննարկվել է 24.07.2025 - 08.08.2025

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ », ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում կհանվի բժշկական արտադրատեսակներ արտադրողներին լիցենզավորման պահանջը և կհետաձգվի բժշկական արտադրատեսակների սպասարկման գործունեությունների լիցենզավորման պարտադիր պահանջի գործողության ժամկետը, ինչով նշված ոլորտի տնտեսավարողներին կտրվի լիցենզավորմանը պատշաճ պատրաստվելու համար պահանջվող բավարար ժամանակ, ինչն էլ կբարելավի դրան հաջորդող գործընթացներում նրանց իրավական վիճակը:
Մնաց {days} օր
0 1937

Քննարկվել է 18.04.2025 - 03.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննություն իրականացնող անձանց կողմից հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացության կազմման և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել փորձագիտական եզրակացության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման եղանակը, ժամկետները, ձևաչափը։
Մնաց {days} օր
0 2936

Քննարկվել է 09.04.2025 - 24.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ, ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու միջոցով հետագայում կիրականացվի գլխավոր նախագծի առաջադրանքի և գլխավոր նախագծի ձեռք բերման գործընթացը: 
Մնաց {days} օր
0 2201
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: