Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

01.04.2026 16.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1681-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նույն որոշման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝ ԱՏԳ ԱԱ 01-ից ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար ապրանքների ոչնչացման հնարավորության մասին եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Որոշման թիվ 3 հավելվածով սահմանված է «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության ձևը, որում պետք է նշվի նաև ոչնչացման եղանակը։ ԱՏԳ ԱԱ 2402 ապրանքային խմբում է ծխախոտը, որը չի հանդիսանում Տեսչական մարմնի վերահսկողության ենթակա ապրանք, ուստի դրա ոչնչացման եղանակը Տեսչական մարմինը  որոշել չի կարող։
Մնաց {days} օր
0 178

24.03.2026 10.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը լրացնել մի շարք լավարկող բնույթի կարգավորումներով: Մասնավորապես, նախատեսվում է վերանայել ռիսկայնության հաշվարկման որոշ մեխանիզմներ, որոնք բավարար չափով չեն արտացոլում ուսումնական հաստատությունների գործունեության իրական ռիսկային պատկերը։
Մնաց {days} օր
0 214

Քննարկվել է 05.03.2026 - 21.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բուսասանիտարական հավաստագիրը տրամադրել էլեկտրոնային եղանակով Տեղեկատվական համակարգի բաղադրիչ հանդիսացող «Արմֆիտոս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով, ինչի արդյունքում կվերացվի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման կամ վերաարտահանման հավաստագրերի իսկության ճշգրտման հետ կապված անհարկի խոչընդոտները: Միևնույն ժամանակ, Որոշման N 4 և N 5 հավելվածները խմբագրելու արդյունքում հնարավոր կլինի ապրանքների արտահանման կամ վերաարտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով հավաստագրերը տրամադրել սահմանված ձևին համապատասխան՝ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելով արտահանման բուսասանիտարական հավաստագրի և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի հավելվածներում՝  անկախ ապրանքների քանակից:  
Մնաց {days} օր
0 459

Քննարկվել է 25.02.2026 - 13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը նպատակն է բարելավել՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման NN 1, 2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը։  
Մնաց {days} օր
0 652

Քննարկվել է 19.01.2026 - 04.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սանիտարահիգենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։
Մնաց {days} օր
0 707

Քննարկվել է 15.12.2025 - 30.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթի հաստատումը։
Մնաց {days} օր
0 1122

Քննարկվել է 17.10.2025 - 02.11.2025

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների ստուգաթերթերը: Ստուգաթերթերի միջոցով նախատեսվում է դիտարկումներ իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահտմանը ուղեգրող մասնագետների, անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերի մշակումը իրականացնող մասնագետների ևա Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող գործընթացների նկատմամբ:
Մնաց {days} օր
3 1593

Քննարկվել է 13.10.2025 - 29.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝ Առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 04-ի N 86-Ն հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն հրամանը և դրա փոխարեն՝ սահմանվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող նոր պայման պահանջներ։             
Մնաց {days} օր
0 1532

Քննարկվել է 09.10.2025 - 27.10.2025

ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 27-ի № 664-Ա որոշմամբ հաստատված հավելվածով ներկայացվում են «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքի և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-108-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է համապատասխան նորմատիվ իրավական ակտերում, ըստ այդմ հավելվածի 1-ին կետի սահմանված է «Տեսչավորման գործընթացում ներգրավված մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման միջոցառումը: Վերոգրյալ միջոցառումների ցանկով հաստատված Նախագծի մշակումը պայմանավորված է 2025 թվականի մայիսի 12-ին ընդունված «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով՝ առ այն, որ տեսչավորման գործընթացում կարող են ներգրավվել նաև մասնագետներ, մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցներից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
Մնաց {days} օր
0 1767
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: