Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

01.04.2026 16.04.2026
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱՖԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ չհամարվող Ռաֆիկ Միքայելի Մինասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 1-ին կետը:
Մնաց {days} օր
0 86

24.03.2026 08.04.2026
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի օգոստասի 21-ի N 1184-Ա «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ներդրումային ծրագրով նախատեսվում է Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծում, որը ծառայելու է ոչ միայն Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ որպես մարզիկների կեցության վայր, այլ նաև խաղերից դուրս օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան - Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 20.9 մլրդ ՀՀ դրամ, որն իրականացվելու է 3 փուլով, իսկ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում  ակնկալվում է մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով ժամանակակից մարզական ավան և շուրջ 1240 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է նաև շուրջ 20,000 ծառի տնկում, իսկ կառուցապատման սկզբնական փուլերում օգտագործվելու են կոնստրուկցիոն լուծումներ՝ էկո տնակներ, ճաշարան, բժշկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև իրականացվելու են ենթակառուցվածքների բարեկարկգման աշխատաքներ։ Միևնույն ժամանակ, ներդրումային ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի ծավալի նախապատրաստական աշխատանքներ և էական կապիտալ ներդրումներ։ Այդ ժամանակահատվածում Կազմակերպությունը հիմնականում կատարելու է ծրագրի մեկնարկի և հետագա զարգացման համար անհրաժեշտ ծախսեր՝ դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման։ Այս պայմաններում կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրով նախատեսվող տարեկան վճարի ամբողջ բեռը Կազմակերպության վրա թողնելը կարող է բացասաբար անդրադառնալ ծրագրի բնականոն մեկնարկի և արդյունավետ իրականացման վրա։ Ուստի առաջացել է գործող որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն՝ առաջին 60 ամիսների ընթացքում պետական աջակցության հատուկ մեխանիզմ նախատեսելու նպատակով։
Մնաց {days} օր
0 155

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունումը կնպաստի կարգավորելու զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին վերաբերող առկա բացերը և խնդիրները, հստակեցնելու ձևակերպումները
Մնաց {days} օր
0 330

Քննարկվել է 09.12.2025 - 25.12.2025

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ լետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը:
Մնաց {days} օր
0 1114

Քննարկվել է 04.12.2025 - 19.12.2025

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ                 Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը՝ համալրված կազմով, նախապատրաստվում է 2026 թվականին մասնակցել Քուվեյթում կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը: Միջազգային  մրցումներին հոկեյիստների մասնակցությունը տափօղակով հոկեյի զարգացման անբաժանելի մասն է: Առավել բարձր արդյունքներ ցուցաբերած հոկեյիստները միջազգային ասպարեզներում ջանք չեն խնայում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը բարձր պահելու համար:    Տ
Մնաց {days} օր
0 1062

Քննարկվել է 02.12.2025 - 17.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ, ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Հանրապետության մարզական կազմակերպությունների՝ անկախ գերատեսչական պատկանելության, ամրապնդված նյութատեխնիկական բազաների,  ժամանակակից մարզագույքով հագեցված մարզակառույցների առկայություն, մարզման բարելավված պայմաններ:    
Մնաց {days} օր
1 984

Քննարկվել է 24.11.2025 - 10.12.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտմ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
Մնաց {days} օր
0 1212

Քննարկվել է 17.11.2025 - 02.12.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի № 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համարՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով մի շարք քաղաքացիներին տրված տարկետումը՝ ՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով
Մնաց {days} օր
0 1039

Քննարկվել է 07.11.2025 - 24.11.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին  և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին ֆուտբոլի մինչև 19 տարեկաններիի և մինչև 21 տարեկանների  ՀՀ ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
Մնաց {days} օր
0 1137
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: