Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

20.03.2026 04.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագիծը նպատակ ունի կարգավորելու ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշմամբ սահմանված լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրավաբանական անձին պատվիրակելու գործընթացը՝ հանրակրթական ուսումնական հաստատության՝ լիազոր մարմնին ենթակայության հստակեցման անհրաժեշտությամբ։ 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ 2027 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական բոլոր հաստատությունները կգործեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման մեջ՝ դրանք գործող իրավական կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։  
Մնաց {days} օր
0 317

Քննարկվել է 12.11.2025 - 28.11.2025

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա¬նակ¬նե¬րում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը Հայաստանի Հանրապետությունը, լինելով «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության անդամ 2011 թվականից, շարունակում է ամրապնդել թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության և տեխնոլոգիական նորարարության արժեքները պետական կառավարման համակարգում։ՀՀ կառավարության 2025–2027 թվականների ԲԿԳ գործողությունների ծրագրի նպատակն է խորացնել հանրային մասնակցությունը, զարգացնել բաց և թվային կառավարումը, բարձրացնել պետական համակարգի հաշվետվողականությունը և խթանել հակակոռուպցիոն, դատաիրավական ու տեղական ժողովրդավարական բարեփոխումները։ Ծրագրով ընդգրկված են մի շարք ռազմավարական հանձնառություններ, ներառյալ՝ տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական դաշտի ձևավորում, մասնակցային կառավարման ինստիտուցիոնալ ամրապնդում, էլեկտրոնային գնումների և իրական շահառուների համակարգերի կատարելագործում, տեղական մակարդակում հանրային մասնակցության նոր մեխանիզմների ներդրում, նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության ավտոմատ համակարգի ներդրում, բաց և թափանցիկ արդարադատության ապահովում «e-Court-statistics» գործիքի միջոցով։ Գործողությունների ծրագիրը մշակվել է կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ հիմք ընդունելով հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և թվայնացման քաղաքականության նպատակները։Այն միտված է ձևավորելու քաղաքացիակենտրոն, թափանցիկ և համագործակցային կառավարում՝ ազգային և տեղական մակարդակներում՝ Հայաստանի՝ ԲԿԳ ղեկավար կոմիտեում անդամակցության շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։
Մնաց {days} օր
0 1381

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՆՈՐԻՏԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի կարգավորման նպատակն է սահմանել ՊՄԸ-ների և ՄՄԸ-ների նկատմամբ պետության՝ որպես բաժնետիրոջ, սեփականության իրավունքի իրացման միասնական, հստակ և թափանցիկ քաղաքականություն։ Այն ուղղված է պետական մասնակցության դերի հիմնավորմանը, ռազմավարական նպատակների ձևակերպմանը, կառավարման կառուցվածքների ու գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև հանրային միջոցների արդյունավետ, հաշվետու և մրցակցային չեզոք սկզբունքներով կառավարմանը:
Մնաց {days} օր
0 1624

Քննարկվել է 18.09.2025 - 03.10.2025

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանել բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման մեխանիզմները, այդ թվում կազմակերպության որակի պատասխանատուի գործառույթները, որակի բարելավման և մշտադիտարկման խորհուրդների ստեղծման և գործունեության կարգը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշներն և ցուցանիշների ներկայացման կարգն ու պարբերականությունը, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման ընթացքում արձանագրված անբարենպաստ դեպքերի գրանցման և հաղորդման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած պացիենտների փորձառության գնահատման կարգը։
Մնաց {days} օր
0 2301

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ          «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) ընդունումը պայմանավորված է փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում ավելի պատրաստված և կառավարման բարձր հմտություններ ունեցող թեկնածուի, սահմանված կարգով, ընտրելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1918

Քննարկվել է 06.08.2025 - 22.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև միջազգային հետազոտական զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Ռազմավարական կառավարման նոր համակարգի ներդրմամբ ռազմավարական պլանավորումից անցում է կատարվում ռազմավարական կառավարման: Արդյունքում, հանրային ռեսուրսները բացառապես փաստաթղթերի մշակման վրա կենտրոնացման փոխարեն կուղղվեն ռազմավարական կառավարման ողջ շղթային՝ պլանավորումից մինչև իրականացում, մշտադիտարկում ու գնահատում՝ բարձրացնելով հանրային կառավարման, ճգնաժամերի արձագանքման, երկարաժամկետ խնդիրների հասցեագրման և արտաքին ու ներքին հաղորդակցման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
22 3196

Քննարկվել է 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է: ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը»: Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարությունների հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր, ինչպես նաև կարգավորել ՀՀ կառավարության ենթակա մարմիններում հասարակական խորհուրդների ձևավորման և կարգավորման անհրաժեշտությունը։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևում՝ ստեղծելով համապատասխան իրավական դաշտ և միջավայր հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար:
Մնաց {days} օր
0 2003

Քննարկվել է 11.04.2025 - 26.04.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով, ավելի հմուտ և օպտիմալ կառավարման համար առաջարկվում է միացման եղանակով վերակազմակերպել առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ «փնջերի»:   Նշված օպտիմալացման արդյունքում որակապես նոր մակարդակի վրա կդրվի մարզում առողջության առաջնային պահպանման օղակում կառավարումը, առաջարկվող վերակազմակերպումը կնպաստի բժիշկ-մասնագետների՝ բացառապես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը և առավել որակյալ, հասանելի ու մատչելի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը, առողջապահական ցուցանիշների, բնակչության գոհունակության բարելավմանը: Վերազինման արդյունքում որոշակի ծառայություններ ավելի հասանելի կլինի բնակչությանը՝ այդ ծառայությունները կմատուցվեն տեղում:
Մնաց {days} օր
0 2317

Քննարկվել է 11.02.2025 - 27.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված որոշ ապրանքների մասով է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրելու կարգավորում նախատեսելն է։
Մնաց {days} օր
0 2404
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: