Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

01.04.2026 16.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն և լրացումներ՝ ուղղված գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցութային և նշանակման ընթացակարգերի ընթացքում առաջացած գործնական խնդիրների լուծմանը։
Մնաց {days} օր
0 93

30.03.2026 14.04.2026
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրամանը կկարգավորի ֆիթնես մարզիչների որակային չափանիշները, ինչը մինչև այժմ գոյություն չունի և նման դասընթացներով նախատեսվում է կազմակերպել մասնագիտական ստանդարտները:
Մնաց {days} օր
0 163

Քննարկվել է 09.02.2026 - 25.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-ն որոշման մեջ նախատեսվող փոփոխության արդյունքում հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում:
Մնաց {days} օր
0 582

Քննարկվել է 09.02.2026 - 25.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ: 
Մնաց {days} օր
0 567

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ ավելի հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը:   
Մնաց {days} օր
3 1067

Քննարկվել է 11.12.2025 - 05.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը դարձնել առավել դյուրին՝ համաժամանակյա այն տեղափոխելով թվային միջավայր։ Սա իր հերթին կարտահայտվի վարչարարության ժամկետների կրճատմամբ, փաստաթղթաշրջանառության միանշանակ և կանխատեսելի ընթացակարգերի սահմանմամբ և թվայնացման քաղաքականության լիարժեք իրականացմամբ։
Մնաց {days} օր
5 1631

Քննարկվել է 09.12.2025 - 25.12.2025

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ լետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը:
Մնաց {days} օր
0 1114

Քննարկվել է 04.12.2025 - 20.12.2025

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ
Մնաց {days} օր
2 1550
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: